ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բողոքի ակցիա Էջմիածնում՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով
2019-01-12 14:35:54

Հասմիկ Դիլանյան
Ռադիոլուր

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Այսօր էջմիածնեցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից։

Նրանք ինչպես երեկ, այնպես էլ այսօր պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ 

 Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց:

0:00
0:00