ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բողոքի ակցիա՝ Գյումրու ռուսական ռազմաբազայի մոտ
2019-01-12 17:29:52

Աննա Մարտիկյան
Ռադիոլուր-Գյումրի

0:00
0:00


Այսօր լրանում է Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղսադրվող Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարելիցն ու դաժան ծեծով սպանված Ջուլիետա Ղուկասյանի մահվան 40 -րդ օրը։ Նրան սպանողը ևս, ըստ իրավապահների, ռազմաբազայի զինծառայող է:

«1999 թից ի վեր մեր հաշվարկներով 12 հոգի սպանվել է ռուսական զինծառայողների մեղքով, և առնվազն 7 հոգի ծանր մարմնական վնասվածքներ են ստացել։ Մնացած հանցագործությունները շատ շատ են, 1 ու կես տասնյակից վելին են»,- ասում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Մի խումբ ցուցարարներ ռազմաբազայի անցակետի դիմաց 1 րոպե լռությամբ, վառված մոմերով ու լուսանկարներով հարգեցին բոլոր 12 զոհվածների հիշատակը։ Նույն ժամին Շիրակ Գերեզմանատանը Ավետիսյնների բարեկամները ծաղիկներ էին խոնարհում ընտանեկան գերեզմանին։


Լևոն Բարսեյանն ու Տիգրան Խզմալյանն օրերս համացանցում տեղեկացրել էին, որ պահանջագրի նախագիծ կա:

«Պահանջը, ըստ էության, նույնն է ինչ որ 4 տարի առաջ էր Հայաստանի իշխանությունները, մենք էլ, չկարողացանք անել այնպես, որ Պերմյակովը փոխանցվի Հայաստանի իրավապահ մարմիններին։ Հիշում եք, որ Հայաստանի իրավապահներն ամեն անգամ գնում էին զորամաս, նույնիսկ դատավորը գնում էր ռուսական զորամասում գտնվող դատարանում, դրոշ, բան էր տանում հետը»։


Քանի որ ռուսական ռազմաբազան Հաաստանի տարածքում է, այստեղ յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի Հայաստանի օրենքներին։ Նշել են հեղինակները և ավելացրել, թե իչպես է պետք խստացնել վերահսկողությունը և՛ հայկական, և՛ ռուսական կողմից։


«Կամ խութի վարժարանը մինչև հիմա պարսպապատված չէ, 2013 թ-ին եբ 2 երեխա Վահրամաբերդ գյուղից ազատ մտել էին էնտեղ և պայթել էին, մեքենայով բոլորը մտել ելել էին, այսինքն դա որևէ արգելանք չունի, միայն վարժանքների ժամանակ զինվորներ են կանգնեցնում կողք բոլորները, որ այդ կրակոցների ընթացքում մարդ չմտնի ելնի»,-ասում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը։


Ներկաները ցուցապաստառով ու զոհվածների նկարներով իրենց բողոքն արտահայտեցին ռուսական ռազմաբազայի հյուսիսային անցակետի տարածքում ևս։