ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
7-րդ գումարման ԱԺ նախագահն Արարատ Միրզոյանն է
2019-01-14 15:10:20

131 կողմ ձայնով, առանց դեմ ու ձեռնպահի, Արարատ Միրզոյանն ընտրվել է ԱԺ նախագահ: 1 քվերաթերթիկ, հաշվիչ հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ համարվել է անվավեր: «Այսպիսի քվեն իսկապես պարտավորեցնող է: ԱԺ նախագահի պաշտոնում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը», - ասել է Արարատ Միրզոյանը և մինչ ԱԺ նախագահությունում իր տեղը զբաղեցնելը, մոտեցել խմբակցությունների ղեկավարներին և անհատապես շնորհակալություն հայտնել:

ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները ԱԺ նախագահի թեկնածու չէին առաջադրել: