ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞վ է ավելի ընդդիմադիր. ԱԺ 1-ին նիստի ինտրիգը՝ փոխխոսնակի պաշտոնի շուրջ
2019-01-14 19:31:17

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Պետական հիմնի հնչյունների ներքո, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի ողջույնի խոսքերով մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

Նիստի առաջին հատվածը նախագահել  է տարիքով ամենամեծ պատգամավորը՝«Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող Կնյազ Հասանովը: Նա, ի դեպ, տվել էր  նաև նախորդ գումարման Ազգային ժողովի  աշխատանքների մեկնարկը: Կեսօրից հետո նիստը  նախագահել է Արարատ Միրզոյանը. նա ԱԺ նախագահ է ընտրվել միաձայն քվեարկությամբ, կողմ է քվեարկել 132 պատգամավորից 131-ը, 1 քվերաթերթիկ համարվել է անվավեր:

Պատգամավորներն այսօր քննարկել են նաև ԱԺ փոխնախագահների թեկնածությունները, հիմնական ինտրիգը ծավալվել է այն հարցի շուրջ, թե  որ  ընդդիմադիր խմբակցության թեկնածուն է լինելու ԱԺ նախագահի երրորդ տեղակալը: Թեև «Իմ քայլը» հայտարարել է, որ աջակցելու է ԲՀԿ-ի թեկնածուին, բայց «Լուսավոր Հայաստանը» որոշել է «կռիվ տալ» մինչև վերջ:  

0:00
0:00

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների առաջին շփումը քվեարկության համակարգի հետ միանգամից չստացվեց: Գրանցման առաջին փորձը հաղթահարեց 132 պատգամավորից 100-ը:

«Չի գրանցվել 32-ը։ Միգուցե կոճակները ճիշտ չեն սեղմել։ Նորից նախապատրաստվեք գրանցման»:


Գրանցման երկրորդ փորձն ավելի հաջող էր, դրանով իսկ՝ առաջին նիստի պաշտոնական մեկնարկը ՝ տրված: Նիստը  բացելու պատասխանատու առաքելությունը կրկին Կնյազ Հասանովինն էր: Նա, ինչպես նախորդ գումարման խորհրդարանում, դարձյալ տարիքով ամենաավագն է , բայց ի տարբերություն  նախորդի՝  արդեն  « Իմ քայլը» դաշինքի անդամ:

«Թույլ տվեք որպես տարիքով ավագ պատգամավոր 7-րդ գումարման Ազգային ժողովի  առաջին նստաշրջանը հայտարարել բացված»:


Ամենայն հայոց կաթողիկոսը խորհրդարան եկել էր օրհնանքի խոսքով,  հանրապետության նախագահը՝ հորդորով  ու խորհուրդներով: Ըստ Արմեն Սարգսյանի՝
նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը և սկսվում է խոստումների իրականացման ու ամենօրյա աշխատանքի շրջանը: 

Նորընտիր Ազգային ժողովն այսօր կայացրեց իր առաջին որոշումները: 131 կողմ ձայնով, առանց դեմ-ի ու ձեռնպահ-ի ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Առաջին անգամ է, որ խորհրդարանի խոսնակը  ձայների նման հարաբերակցությամբ է ընտրվում,  ու սա չշրջանցեց նաև ԱԺ նորընտիր նախագահը:


«
Այսպիսի քվեն իսկապես պարտավորեցնող է: ԱԺ նախագահի պաշտոնում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը»:

Մինչև քվերակությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել  էր, որ  խախտում է ձևավորված ավանդույթը ու այլընտրանքային թեկնածու չի առաջադրում: Նախկին գումարումներում գերթե միշտ խորհրդարանական ընդդիմությունը առաջադրել է իր  թեկնածուին:  Ըստ Մարուքյանի նախկինում դա արվել է իշխանության թեկնածուին կողմ չքվեարկելու և դեբատ սկսելու նպատակով:

Այս անգամ դրա անհարժշետությունը չկա ՝ ասաց Մարուքյանը ու նկատեց , որ  իրենց ձայնը Միրոզյանին տրվելու է կրեդիտով: Ի դեպ, նախորդ գումարման խորհրդարանում ԱԺ նախագահի փոքրամասնության թեկնածուն «Ելք» դաշինքի կողմից առաջադրված  Էդմոն Մարուքյանն էր:


Իսկ ռեալ «Լուսավոր Հայաստանը» համարում էր ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը: Թեև խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ աջակցելու է ԲՀԿ-ի թեկնածունին, բայց «Լուսավոր Հայաստանը» որոշել էր  կռիվ տալ մինչև վերջ, բայց կռիվն, ինչպես Մարուքյանն ասաց, ԲՀԿ-ի հետ չէր:

Հենց այս կետում արձանագրվեց մեծամասնության ու փոքարամասնության առաջին բախումը: «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը պահանջեց  քաղաքական մեծամասնության մասին խոսել հարգանքով։

«Պարոն Միքայելյան, խնդրում եմ տեղից մյուս անգամ չմիջամտեք, եթե ուզում եք խոսք ասել, գրանցվեք։ Դուք բանավեճի մեջ եք մտել բանախոսի հետ և բանավեճի մեջ եք մտել ինձ հետ։ Մյուս անգամ, որ ես խոսում եմ, խնդրում եմ չմիջամտեք»։

«Իմ քայլը» խորհրդարանի փոխխոսնակների պաշտոնում առաջադրել է Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի թեկնածությունների: ԱԺ նախագահի տեղակալի ԲՀԿ-ի թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է:


Նրանց փակ գաղտնի քվեարկություններ թերևս կկազմակերպվեն վաղը: ԱԺ ղեկավար կազմի ընտրությունից հետո պատգամավորները պետք է որոշեն
, թե քանի մշտական հանձնաժողով է գործելու նոր խորհրդարանում, ովքեր են  նախագահեելու դրանք:

Առաջին նստշարջանի օրակարգում նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեություն մասին» օրենքի փոփոխությունների  նախագիծն է և կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: