ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առաջին պառլամենտական օրը՝ ԱԺ միջանցքներում
2019-01-14 16:54:52

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Նորընտիր պատգամավորները նիստերի ընդմիջումների արանքում  շարունակում էին ծանոթանալ խորհրդարանի շենքին, շատերը դեռ աշխատասենյակներ չունեն, ոմանք էլ ունեն, բայց դեռևս ազատված չեն։ Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության սենյակներն այժմ կզբաղեցնեն ներկայումս իշխող ուժի «Իմ քայլը» դաշինքի ղեկավարները:

ԱԺ նախկին առաջին փոխնախագահ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակը դեռ կապիտալ վերանորոգման մեջ է: Այդ աշխատասենյակը զբաղեցնելու է Ալեն Սիմոնյանը: Ու մինչ նորերը ԱԺ- ում գտնում են իրենց տեղերը, հնաբնակ պատգամավորները իրենց տեղում են  ու պատրաստ էին պատասխանելու լրագրողների տարաբնույթ հարցերին:


Լրագրողական լսարանի
միկրոֆոններն ուղղվում են դեպի ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը։ Արդյո՞ք  նա այս նստաշրջանում դարձյալ բացակայելու է նիստերից։ Ասում է, որ չնայած բացակայում է, բայց բոլոր հարցերից տեղյակ է  ու ժողովուրդը իրենց չի նեղանում, որ չի գալիս նիստերին:

Գագիկ Ծառուկյանի  յուրաքանչյուր հարցազրույցի ժամանակ ծնվում են թևավոր խոսքեր։ Այսօր էլ բացառություն չէր։ Նախ մեկ անգամ ևս շեշտեց, որ գործարար պատգամավոր չէ ,այլ սեփականատեր է: Իսկ  հետո էլ  տվեց օլիգարխի իր սահմանումը:


Ծառուկյանն անդրադաձավ նաեւ իր թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի պատգամավոր լինելու փաստին։ Ժողովուրդն է ցանկացել, որ նա պատգամավոր դառնա՝ ասաց Ծառուկյանը:

Եթե ԲՀԿ խմբակցությունում չկան խնամի-ծանոթ-բարեկամներ, ապա «Իմ քայլը» դաշինքում  պատգամավորի մանդատ ստացել են վարչապետ   Նիկոլ  Փաշինյանի աներոդին ու եղբորորդին։ Որքանո՞վ օգնեց Նիկոլ Փաշինյանի գործոնը նրանց ընտրվելու հարցում։

Աներորդին՝ Հակոբ  Հակոբյանը, դժվարանում է  պատասխանել, փոխարենը նշում է, որ ժողովուրդը իրեն ձայն է տվել, քանի որ  օրենսդրական  նախաձեռնության հեղինակ է: