ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ենոքյանին ներում շնորհելուն
2019-01-14 17:47:24

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել տուժող Իոսիֆ Աղաջանովի հարազատները, ընկերները, Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անձնակազմը, տարբեր բուժհիմնարկներում աշխատող բժիշկներ:

Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին են փոխանցել ավելի քան 1500 բժիշկների ստորագրություններով նամակը, որտեղ դեմ են արտահայտվել Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակմանը:

Օրերս համացանցում շրջանառվեցին լուրեր, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին:

Ներում շնորհելու կամ մերժելու հրամանագիրը ստորագրում է ՀՀ  նախագահը՝ ՀՀ վարչապետի միջնորդության հիման վրա:

0:00
0:00