ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ-ն այսօր կավարտի խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունները
2019-01-15 10:37:39

7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանն այսօր շարունակում է իր աշխատանքը: Օրակարգում Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններն են: Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Հայտնի է, որ «Իմ քայլը» խմբակցությունը փոխխոսնակի պաշտոնում կքվեարկի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուի օգտին:

ԱԺ ղեկավար կազմի ընտրությունից հետո պատգամավորները պետք է որոշեն, թե քանի մշտական հանձնաժողով է գործելու նոր խորհրդարանում, ովքեր են նախագահելու դրանք:

Առաջին նստաշրջանի օրակարգում նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեություն մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն է և կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:

Նստաշրջանի առաջին օրը 131 կողմ ձայնով, առանց դեմ ու ձեռնպահի, Արարատ Միրզոյանն ընտրվել է ԱԺ նախագահ: 1 քվերաթերթիկ, հաշվիչ հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ համարվել է անվավեր: ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները ԱԺ նախագահի թեկնածու չէին առաջադրել:

Տես նաև՝