ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ ճարտարագետների և գիտնականների միությունը կմեծարի աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Օգանեսյանին
2019-01-15 11:53:47

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում մեծարելու են համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, պրոֆեսոր Յուրի Օգանեսյանին, որի անունով է կոչվել Մենդելեեւի պարբերական աղյուսակը նոր համալրած 118-րդ քիմիական տարրը (oganesson (Og):

Ձեռնարկը նաեւ առիթ է լինելու Միացյալ Նահանգներում արդեն 35 տարի գործող միության անդամների համար անդրադառնալու վերջին շրջանում իրականացված աշխատանքներին ու ներկայացնելու ապագայի ծրագրերը: Հայ ճարտարագետների եւ գիտնականների միության այս նպատակին են ծառայում նաեւ Լոս Անջելեսում տարվա ընթացքում անցկացվող դասախոսությունները: Որպես բանախոս, հրավիրվում են ամերիկահայ գիտնականներ, ճարտարագետներ, ովքեր նաեւ խոսում են Հայաստանում իրենց գործունեության ոլորտում առկա հնարավորութիւնների եւ հնարավոր զարգացումների մասին:

«Յուրի Օգանեսյանին մեծարելու ենք տոնական հանդիսութեան ժամանակ՝ Վիկտոր Համբարձումյանի անվան պարգևը հանձնելով նրան: Օգանեսյանին համարում եմ մեր օրերի հերոս, որը բացի իր բազմաթիվ կոչումներից, պատմութեան մեջ երկրորդ անձն է, ում անունով Մենդելեեւի աղյուսակում տարր է կոչվում նրա կենդանության օրոք»,- «Ասպարեզ»-ի փոխանցմամբ տեղեկացրել է ՀՃԳՄ ատենապետ Ջոն Շիրաջյանը:

Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Օգանեսյանի աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային եւ արագացուցչային տեխնիկային: Օգանեսյանը, նոր տարրերի արհեստական սինթեզի բնագավառում կատարուած 11 հայտնագործութիւնների համահեղինակ է: Նրա ղեկավարութեամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (քաղաք Դուբնա) հայտնաբերվել են Մենդելեեւի աղյուսակի նոր տարրեր՝ 112-118 հաջորդական համարներով: Գիտնականի մասնակցությամբ, Միջուկային հետազոտութիւնների միացյալ ինստիտուտում ստեղծվել է ծանր իոնների արագացուցիչների մի ամբողջ սերունդ: Գիտնականը ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) Ֆլեորովի անվան միջուկային ռեակտորների գիտական ղեկավարն է: