ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անվանափոխել օդանավակայանը, թե՞ ոչ
2018-11-06 17:59:55

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ամենամեծ օդանավակայանի անվանափոխության հարցը դեռ շարունակվում է բուռն քննարկվել, չնայած մշակույթի նախարարության նախաձեռնած հանրային քննարկման ժամկետն ավարտվեց երեկ: Հայաստանի գլխավոր օդային դարպասներն առաջարկում են անվանել աշխարհի ամենահայտնի հայի՝ Շառլ Ազնավուրի անունով: Շատերն են կարծում ՝ առաջարկը հիանալի կլիներ, եթե օդանավակայանն արդեն չունենար անուն` «Զվարթնոց»:

Մշակույթի նախարարության նախաձեռնած հանրային քննարկման արդյունքները դեռ հայտնի չեն: Պարզ չէ նարև, թե ինչ որոշում կկայացնեն իշխանությունները, եթե հանրության գերակշիռ մասը ցանկանա, որ ինքնաթիռները վայրէջք կատարեն ոչ թե «Զվարթնոց», այլ «Շառլ Ազնավուր» օդանավակայանում:

Արդյոք  մշակութային քաղաքականության մեջ որոշումներ կայացնելիս հանրության  կարծիքը պետք է վճռորոշ լինի: Ազգագրագետ, մշակութաբան Նիկոլ Մարգարյանն է պատասխանում:

Շատերի համար անհասկանալի է, թե «Զվարթնոցը» Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու՝ մշակույթի նախարարության առաջարկությունն ինչո՞ւ է բողոք առաջացնում: Կողմ են առաջարկին, ունեն  հստակ փաստարկներ:

Շատերն, առհասարակ, նման  առաջարկի իմաստը չեն հասկանում՝ ինչո՞ւ փոխել արդեն հայտնի խորհրդանիշի անունը: Դեմ են ու հստակ գիտեն՝ ինչու:

Անվանափոխությունների մշակույթն անմիջականորեն կապված է հասարակական-քաղաքական համակարգերի փոփոխությունների հետ, նման պատմական օրինակ արդեն տեսել ենք՝ ասում է արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը:

Խորհրդային միության փլուզումից հետո անկախության շրջանում կատարված անվանափոխությունները հիմնավորված էին, այսօր այդ ամենը կարծես իներցիայի ուժով է տեղի ունենում:

«Զվարթնոց»-ն Ազնավուրով փոխելն ավելի քան նուրբ հարց է, արվեստի քննադատն է կարծում:

Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ տեղեկություններ նախարարությունը կհայտնի մինչև այս շաբաթվավերջ: