ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արևմտահայերէն լուրեր, Յունուար 15-ի եթերը
2019-01-15 14:48:36

Այսօրուան լուրերուն մէջ կը լսէք.

-Այսօր խորհրդարանը աւարտեց իր ղեկավարներու կազմի ընտրութիւնը:

-Վալանսի մէջ սկսած է հայկական առաջին վարժարանի շինարարական աշխատանքները:

-Թուքիան անհանգստացած է Տէր Զօրի հայկական եկեղեցին վերաշինելու Ասատի խոստումէն:

0:00
0:00

Վալանսի մէջ հայկական առաջին վարժարանի շինարարական աշխատանքներու սկիզբը

Այս օրերուն Վալանսի մէջ սկսած է հայկական առաջին վարժարանի շինարարակնան աշխատանքները: Յատուկ ռատիօ լուրին հեռախօսազանգով միացաւ Վալանսահայ այն երիտասարդը , որ մեծ ներդրում ունի սոյն վարժարանի հիմնադրման ծրագիրին մէջ: Ֆրանսայէն զրուցակիցս է՝ Համբիկ Յավսէփեանը:

Վալանսի Սուրբ Սահակ եկեղեցւոյ կից հողամասը տրամադրուած է տեղւոյն՝ Տէր Անդրանիկ Մալճեանի յօժարութեամբ և Վալանսի ծխական խորհուրդի հավանաւորութեամբ: Վարժարանի բարերարն է՝ Լիբանանահայ՝ Գէորգ Արապեանը և Վալասահայութիւնը: