ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խոզագրիպից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել
2019-01-15 16:00:35

Հայաստանի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման հետևանքով: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած: Դրա մասին հայտարարել է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ Հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդանցությունն աճման միտում ունի:

Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում:

Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: