Կայացել է Փաշինյան-Բախտաձե ոչ ֆորմալ հանդիպում
2019-01-15 20:23:28
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն այսօր ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում:
Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի գյուղի բնակիչների հետ:
Ամենաընթերցվածը
2019-02-12 18:45:21
Ինչպես կքվեարկեն ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կառավարության ծրագրին
2019-02-12 18:29:47
Տեղեկատվության ազատության եւ անձնական կյանքի պաշտպանության «բախումը»
2019-02-13 11:05:18
Որքանո՞վ է հիմնավոր թունաքիմիկատների թանկացումը
2019-02-13 10:41:52
ԱԺ-ը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը (ուղիղ)
2019-02-13 11:38:18
Մոսկվան կողմ է Վենեսուելայում համազգային երկխոսություն ստեղծելուն
ԾՐԱԳՐԵՐ