ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զոհրաբ Մնացականյանն Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ նիստին
2018-11-07 09:46:29

Նոյեմբերի 7-8-ն Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նիստի ընթացքում նախատեսված է 24 հարցի քննարկում, որից 15-ը կներկայացվեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարների քննարկմանը:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2019թթ համար ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանի Հանրապետությունը՝ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը կներկայացնի նախագահության ընթացքումն երկրի առաջնահերթությունները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 8-ին, Աստանայում: Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նիստի ընթացքում Հայաստանը կներկայացնի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մի շարք հարցեր երկրների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով: 

Հայտնի է, որ նոյեմբերի  8-ին Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը:

ԱԺ-ում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է հավաքական անվտանգության խորհրդի կողմից ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ: «Գլխավոր քարտուղարների փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք իրականանում են»,-նշել է փոխնախարարը:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: