ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը՝ Նոր Բրիտանիայի խորհրդարանում
2019-01-16 11:27:57

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը երեկ ուշ երեկոյան հրաժարվել է հավանության արժանացնել Թերեզա Մեյի կառավարության եւ Եվրամիության միջեւ Brexit-ի համաձայնագիրը: «Դեմ» են քվեարկել 432, իսկ «կողմ» 202 պատգամավոր։

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբին արդեն խորհրդարան է մտցրել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, որը կքննարկվի այսօր։

Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների քվեարկության արդյունքների մասին թվիթերյան գրառում է արել Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին՝ այն համարելով «վատ նորություն»: Նա նշում է, որ ԵՄ-ի քաղաքացիները, որոնք ապրում են Մեծ Բրիտանիայում, եւ Միացյալ Թագավորության քաղաքացիները, որոնք ապրում են ԵՄ-ում, իրենց ապագայի երաշխիքների կարիք ունեն: 

Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքն անցյալ տարվա նոյեմբերին հավանության Էր արժանացել Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից 1,5 տարվա բանակցություններից հետո: