ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լավ է, որ կանաչապատում են, բայց մարդիկ կդառնան գործազուրկ. երևանցիների կարծիքները բախվում են
2019-01-16 14:30:59

Իզաբել Սահակյան

«Ռադիոլուր»

«Թողեք աշխատեն» հեշթեգին, կարծես թե, փոխարինելու է գալիս «Թողեք աշխատենքը»: Ակցիայի պատճառը՝ առաջիկայում Երևանի Ազատության հրապարակին մերձակա սրճարանների փակումն է: Գործունեությունն ամբողջությամբ կդադարեցնեն «Ռիչ»,«Մոնտալ», «Շոկոլադնիցա», «Ատմոսֆերա» և «Ջազզվե» սրճարանները, իսկ արահետից այն կողմ ընկած բոլոր սրճարանները կշարունակեն գործել:

0:00
0:00

«Մոնտալ» սրճարանի սեփականատեր Ալեքսանդր Իսկանդարյանը վրդովված է՝
«Էլի կլինի պարկինգ, էլի կշարունակեն գործել սրճարաններ: Այսինքն՝ էդ 20 մետրը սկզբունքայի՞ն է: Ինչքանո՞վ է առաջնային հիմա փակել սրճարանները, մարդկանց թողնել առանց աշխատանքի: Ինձ մոտ սիրիահայեր էլ են աշխատել: Քաղաքապետարանը իրավունք ունի, բայց ինչի էդ հարցը չեք քննարկում ձեր քաղաքացիների հետ: Ինչի՞ եք մեզ նեղացնում: Ես նախկին իշխանությունների ժամանակ սրճարան չեմ հիմնել. ես քաղաքից կանաչ գոտի չեմ գողացել, ծառ չեմ հատել»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի խոսքով՝ պետությունը պարտավոր չէ փոխհատուցել, իսկ այլ տարածք կարող են տրամադրել, եթե ներկայացվի համապատասխան ծրագիր։ Գումարային փոխհատուցմանը դեմ է նաև Ալեքսանդր Իսկանդարյանը՝
«Մեզ պետք չի՝ մեզ տան փող ու ասեն գնացեք »:
Հակոբ Կարապետյանը վստահեցնում է՝ այս քայլով լուծվում է ոչ միայն բնապահպանական խնդիր.
«Լուծվում է նաև մեկ այլ կարևոր հարց: Օպերային թատրոնի միջավայրի մաքրումն է անհամապատասխան տարրերից»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտում է՝
«Դուք բոլորդ շատ լավ ծանոթ եք այդ խոսակցություններին, շատ լավ գիտեք Երևանի ցանկությունը: Վերջապես, եկել է մի իշխանություն, որի ձեռքերը ազատ են, կապված չեն ոչ մեկից և ոչ մի բանից: Այս է երևանցիների ցանկությունը»:
Համաքաղաքացիների շրջանում ևս կարծիքները բախվում են.
«Բացասաբար եմ վերաբերվում, որովհետև շատերը կմնամն գործազրուկ: Ավելի շատ նմանվում է կոմունիստների՝ հարուստներին կուլակաթափ անելուն»:
«Լավ է, որ կանաչապատում են»:
«Այնպես չի, որ մենք սրճարանների պակաս ունենք: Կոնկրետ այդ տարածքում գտնում եմ, որ պետք է կանաչապատ տարածք լինի»:
«Դա պատճառ է դառնում գործազրկության»:

2019թ. նախատեսվում է տնկել 30000 ծառ և թուփ: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ ծառեր կտնկվեն բացառապես ոռոգման համար հասանելի վայրերում: Դեկորատիվ ծառերին կփոխարինեն ծաղկողները:
«Մենք ուզում ենք, որ քաղաքի դիմագիծը, ի դեմս ծառերի փոխվի և լինի ծաղկող: Տնկիները լինելու են ուղղաձիգ տրամաբանությամբ և հաստ բներով:»
Խաչիկ Հակոբյանի՝ ուղղաձիգ ծառերի տնկման մտքի հետ համաձայն չէ կենսաբան Գոհար Օգանեզովան.
«Եթե ծառերը լինի ուղղաձիգ, քիչ կլինի ստվերը: Մենք չենք ունենա նորմալ ստվեր: Ամռանը մեզ պետք է ստվեր»
2019 թ.-ին փոփոխություններ կլինեն նաև էտման աշխատանքներում: Եթե նախկինում ծառերի ճյուղերը տեղափոխվում էր բեռնատար մեքենաներով, ապա այս տարի ճյուղերը տեղում կաղվեն և, ինչպես նախկինում, կտրամադրվեն սոցիալապես անապահով խավերին: