ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀԿ-ն պետք է մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին․ Վիգեն Սարգսյան
2018-11-07 10:30:57

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2018թ դեկտեմբերի 9-ին։ ԱԺ երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչի արդյունքում խորհրդարանը ցրվեց օրենքի ուժով։

Հոկտեմբերի 2-ին ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցը։