ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մնացականյանն ու Մամեդյարովը համաձայնել են շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները
2019-01-16 20:15:52

Լրացվել է 20:15

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այսօր Փարիզում կայացած հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված է նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը՝ հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները:

Տեղադրվել է 14:49

Փարիզում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով:

Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: