ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանը Վրաստան էր այցելել գործընկերոջ հետ սուրճ խմելու․ Վասաձե
2019-01-16 16:46:14

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանում համարում են, որ Հայաստանի վարչապետն այդ պաշտոնում արդեն երկրորդ անգամ օտարերկրյա այցը մեկնարկելով Վրաստանից կարծրատիպեր է կոտրում Վարչապետի պաշտոնում ընտրվելով ուղևորվում է ոչ թե Մոսկվա, այլ Վրաստան։ Հիշեցնենք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում, այնուհետև կարճատև հանդիպում ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի գյուղի, որը նախկինում կրում էր Բոլնիս-Խաչեն անունը, բնակիչների հետ:

Վրացի փորձագետներից ոմանք ասում են, որ ոչ ֆորմալ հանդիպումը Մոսկվայում կարող են  չհաշվել՝ դիտարկելով, որ ուղղակի սուրճ խմելու համար են հանդիպել։

Իսկ հայաբնակ Բոլնիսի գյուղի բնակիչներն այսօր հպարտանում են՝ «մեր վարչապետները եկան նաև Խաչեն գյուղ»։

0:00
0:00

Բոլնիսիի մի խումբ բնակիչներ, որ հավաքված են եղել գյուղի ճանապարհին, երեկ անակնկալի են եկել, երբ իրենց կողքին կանգնած մեքենաներից իջել են Վրաստանի ու Հայաստանի վարչապետները.

«Կանգնած էինք ճանապարհին, մեքենաներ եկան, տեսնեմ Փաշինյանը իջավ, անակնկալ էր, չէի սպասում։ Երեկ վարչապետ է ընտրվել, այսօր գյուղում կողքիդ պատահական կանգնում է, շատ զարմացանք»։

Ասում է գյուղի դպրոցի տնտեսվար Սլավիկ Թեյմուրազյանը՝ ավելացնելով, որ այսօր դպրոցում, գյուղապետարանում ու գյուղամեջում մարդիկ հավաքվում ու քննարկում են այս այցը՝ փաստելով, որ սա խոսում է հայ-վրացական հարաբերությունների նոր՝ ջերմ ու բարեկամական մակարդակի մասին։

«Դա նշանակում է ջերմ հարաբերություններ են։ Ողջ աշխարհից զանգում ու շնորհավորում են, իսկ ինքը Վրաստանում է։ Մեզ համար լավ է, երբ հայ-վրացական հարաբերությունները ավելի են ջերմանում»։


Բոլնիսի շրջկենտրոնից Բոլնիսի գյուղ ընդամենը 11 կմ է, սակայն հիմնականում գյուղի մուտքի մոտ գտնվող Սիոնի եկեղեցի այցելելով, մարդիկ շրջանցում են այս գյուղ։ Ասում է գյուղում գործող Ղազարոս Աղայանի տուն թանգարանի նախկին տնօրեն Վարդան Մանուչարյանը: 

«Բացի այդ, մեր մոտ պատմական այլ հուշարձաններ կան, որ չեն գործում, վթարային վիճակում են, Ղազարոս Աղայանի տունը-թանգարանը կա։ Սիոնի եկեղեցի շատ են գալիս պաշտոնյաներ ևս, բայց մեր գյուղ առաջին անգամ ականատես եղավ նման այցի»,-ասում է Մանուչարյանը՝ նաև ընդգծելով, որ հյուրերին հրավիրեցին իրենց տները՝ իրենց բերք ու բարիքից օգտվելու։ 

 «Նույնիսկ հրավիրեցինք սուրճի, բայց ասացին ժամանակ չունենք, մյուս անգամ, երբ  հարմար առիթով գանք, այդ ժամանակ»։

Վրացի փորձագետները կարծում են կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության արդյունքում մայիսին վարչապետ ընտրվելով, առաջին պաշտոնական այցը կատարեց Վրաստան։ Երկրորդ անգամ վարչապետ ընտրվելուց հետո կրկին՝ այս անգամ ոչ ֆորմալ առաջին այցը դեպի Վրաստան է։ Քաղաքական հարցերով փորձագետ Գելա Վասաձեն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ ոչ ֆորմալ այս այցը պաշտոնական չէ, այսինքն Մոսկվայում կարող են սա չհաշվել, որովհետև ուղղակի եկել է վրացի գործընկերոջ հետ սուրճ խմելու։