ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փոխվարչապետեր են նշանակվել
2019-01-16 18:11:55

ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ։ Այս մասին ասված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Նշանակումների համար հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի։ 

Տիգրան Ավինյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 11-ից: Մհեր Գրիգորյանը որպես փոխվարչապետ պաշտոնավարել է 2018 թ. մայիսի 12-ից:

Երրորդ փոխվարչապետի պաշտոնընախկինում զբաղեցրել է Արարատ Միրզոյանը, ով նոր՝ 7-րդ գումարման ԱԺ նախագահ է ընտրվել:

Նոր կառավարությունը կձևավորվի վարչապետի նշանակումից հետո 15 օրվա ընթացքում:

Խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը: