ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հրանտ Մարգարյանը չի առաջադրվի ՀՅԴ Բյուրոյի նոր կազմում
2019-01-16 18:18:32

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրատ Մարգարյանը, որը կուսակցության գործադիր մարմինը ղեկավարում արդեն 18 տարի, Բյուրոյի ընտրություններում չի  առաջադրվելու:

Դրա մասին այսօր Ստեփանակերտում գումարված 33-րդ ընդհանուր ժողովում հայտարարել է Հրանտ Մարգարյանը:

Դաշնակցության  ընդհանուր ժողովն առաջին անգամ է  գումարվում Արցախում, այն  ողջունել են Արցախի նախագահը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: Ժողովն իր առաջին նիստը գումարել է խորհրդարանի շենքում:

Այսօր մոտ 30 երկրներից ժամանած պատվիրակները այցելել են  Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ են դրել ազատամարտի նահատակների եւ Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հուշաքարին:

0:00
0:00

ՀՅԴ 33- րդ  ընդհանուր ժողով տեղի է ունենում պատասխանատու ժամանակաշրջանում՝ կարծում են դաշնակցականները: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի ներսում, մեր շուրջը տեղի ունեցող բարդ ու վտանգավոր գործընթացի հայելային արտացոլումն է` ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Մտահոգություններ փոխանցեց  նոր իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Այդ մտահոգությունները արցախյան օրակարգում են, սոցիալական, ժողովրդավարության եւ արդարադատության ոլորտներում։ «Կարելի է փաստել, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը»,- ասում է Մարգարյանը:

«Ավելի վտանգավոր են այն միտումները, որոնք երեւակվում են ազգային խնդիրներին վերաբերող` նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ: Այդ միտումները, եթե ընդամենը սխալմունքի հետեւանք են, դարձյալ վտանգավոր են, բայց եթե ծրագիր են, ապա կարող են կործանարար լինել, եւ այլեւս խոսք չի կարող լինել երկիրը մի քանի տարով իր զարգացումից հետ գցելու մասին, այլ խոսքը կորցնելու մասին»,-ասում է:

Հրանտ Մարգարյանն արտահայտում է գործող բյուրոյի տեսակետը, «Ռադիոլուրին» ասաց քաղաքական հարցերով ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցությունը  ընտրություններից հետո իշխանությունում չէ, բայց եղել եւ մնալու է ժողովրդի կողքիննախապատրաստվելով  հաջորդ ընտրություններին:

Վերադիրքավորվելու եւ փոփոխությունները դաշնակցության բյուրոյի ղեկավարը առաջարկեց սկսել իրենից՝ հայտարարելով՝ իր թեկնածությունը բյուրոյի ընտրություններում չի առաջադրելու:

Ընդհանուր ժողովն աշխատելու է մինչեւ հունվարի 24-ը: Ով կլինի հաջորդ ղեկավարը որոշվելու է  ժողովի ավարտին։  Դաշնակցականները նաեւ որոշելու են առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։