ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-17 09:58:14
  • «Ժողովուրդ». Խաղաղության նախապատրաստվելիս
  • «Առավոտ». Կրկին՝ «Բարձր մակարդակի ինքնավարություն»
  • «Հայկական Ժամանակ». Ամռանը պատրաստ կլինի
  • «Ժամանակ». Պարզ չէ


Խաղաղության նախապատրաստվելիս

«Ժողովուրդ»-ը երեկ Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ բավական ուշագրավ շեշտադրումներ է նկատում:

Տեղեկացնելով չորս ժամ տեւած հանդիպման ժամանակ «առավել լայն փոխըմբռնման եւ փոխվստահության հաստատման» նպատակով «մտքերի օգտակար ու կառուցողական փոխանակման» մասին` հայտարարության մեջ նշված է. «Զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»: Միեւնույն ժամանակ, թեեւ նոր հանդիպման ժամկետները դեռ չեն հստակեցվել, սակայն ԱԳ նախարարները համաձայնել են «առաջիկա ամիսներին շարունակելու հետեւողական, նպատակաուղղված շփումները»:

Թերթը համատեղ հայտարարության մեջ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին ընդգծումը պատահական չի համարում: «Ի վերջո, խնդրի կարգավորմանն առաջին հերթին խոչընդոտում է հենց փաստը, որ երկու երկրների իշխանություններն իրենց հասարակություններին չեն նախապատրաստել այդ գործընթացին, ընդհակառակը, Ադրբեջանը տարիներ շարունակ նույնիսկ հայատյացություն է սերմանել: Այնինչ առանց խաղաղության նախապատրաստվելու դժվար է պատկերացնել որեւէ փոխզիջում ցանկացած կողմից»,-գրում է «Ժողովուրդ»-ը:

Կրկին՝ «Բարձր մակարդակի ինքնավարություն»

«Առավոտ»-ը հիշեցնում է, որ բանակցային բոլոր կարևոր փուլերում, երբ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե որքան «կառուցողական» են տրամադրված հակամարտության կարգավորմանը, նրանք որպես «մեծահոգություն» մի միտք են արտահայտում՝ «Բաքուն պատրաստ է ԼՂ ժողովրդին տրամադրել բարձր մակարդակով ինքնավարություն»:

Ըստ թերթի՝ անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ էլմար Մամեդյարովը կրկին արել է նշյալ հայտարարությունը: Այնուհետև նա հույս է հայտնել, որ 2019թ Երևանը դուրս կբերի զինված ուժերը «օկուպացված տարածքներից»:

«Հայաստանի նոր իշխանությունների հետ «չբանակցած» Մամեդյարովն ահա այսպիսի պահանջներ է ներկայացնում հայկական կողմին և իհարկե՝ միջազգային հանրությանը: Սա փաստացի պաշտոնական Բաքվի կողմից ղարաբաղյան «նոր էջ» բացելու հստակ քաղաքականություն է, ընդ որում՝ քաղաքականություն, որում Ադրբեջանը հետևողական «առաջին ջութակի» դեր է ստանձնել», - գրում է թերթը:

«Հայաստանի նոր իշխանությունների հետ «չբանակցած» Մամեդյարովն ահա այսպիսի պահանջներ է ներկայացնում հայկական կողմին և իհարկե՝ միջազգային հանրությանը: Սա փաստացի պաշտոնական Բաքվի կողմից ղարաբաղյան «նոր էջ» բացելու հստակ քաղաքականություն է, ընդ որում՝ քաղաքականություն, որում Ադրբեջանը հետևողական «առաջին ջութակի» դեր է ստանձնել», - գրում է թերթը:

Պարզ չէ

Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ Եվրամիությունը Վրաստանին ենթակառուցվածքների զարգացման համար տրամադրել է 3,5 մլրդ եվրո գումար:

«Ժամանակ» թերթը մեջբերելով այս հայտարարությանը՝ գրում է. «Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը Արևելյան գործընկերության անդամ հինգ երկրների` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա և Մոլդովա, հատկացրել է 13 մլրդ եվրո գումար, իսկ թե այդ գումարից որքանն է Հայաստանի բաժինը, պարզ կլինի առաջիկայում»:

Ամռանը պատրաստ կլինի

Կապանի օդանավակայանն ամռանն արդեն պատրաստ կլինի՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էԿապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

Փարսյանը նշել է, որ այս պահին շինարարությունն ընթանում է: ՀԺ-ի դիտարկմանը, թե տպավորություն կա, որ մի պահ սառեցվել էր գործընթացը, քանի որ դեռ նախորդ ամառ պետք է պատրաստ լիներ օդանավակայանը, Փարսյանը պատախանեց. «Ոչ, չի սառեցվել, գրաֆիկով ընթանում է»:

Հարցին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տրամադրելո՞ւ է խոստացած ինքնառիթը, Փարսյանը պատասխանեց. «Արդեն գնել են, Զվարթնոցում կանգնած է»:

Ըստ թերթի՝ դեռեւս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նախատեսված էր վերագործարկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը, սակայն դեռ մինչեւ հիմա շինարարությունն ավարտված չէ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 5 միլիոն եվրո արժողությամբ Լ-410 ինքնաթիռ էր գնել, որը պետք է շահագործման համար հանձներ Կապանի օդանավակայանին: Կապանի օդանավակայանի վերականգնման եւ շինարարական աշխատանքների համար ծախսվել էր ավելի քան 2 միլիոն դոլար: Գումարը ներդրել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «Սյունիք» զարգացման եւ ներդրման հիմնադրամը: