ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարվել
2019-01-17 10:13:36

Վրաստանի վարչապետի որոշման համաձայն, Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել:

Հրամանի համաձայն` երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն:

Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում երեկ բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: «Ալիք մեդիա» կայքի փոխանցմամբ՝ զոհվածներն այս պահի տվյալներով 4-ն են: Վիրավորված 6 երեխայի տեղափոխել են Իաշվիլիի անվան հիվանդանոց: