ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեծ Բրիտանիայի վարչապետը հետագա քայլերի ծրագիրը կներկայացնի հաջորդ շաբաթ
2019-01-17 10:54:06

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը հաղթանակած է դուրս եկել Համայնքների պալատում վստահության քվեարկությունից, Բրիտանիայի խորհրդարանը 19 ձայնի առավելությամբ մերժել է Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը։ Այժմ Մեյը, խորհրդարանի որոշմամբ, երեք օր կունենա բրեքզիթի այլընտրանքային պլան ներկայացնելու համար, սպասվում է, որ վարչապետը հետագա քայլերի ծրագիրը կներկայացնի երկուշաբթի՝ հունվարի 21-ին: Ակնկալվում է, որ այն շատ նման է լինելու արդեն մերժվածին. Բրյուսելն ամիսներ տևած քննարկումներից հետո այդպես էլ ճկունություն չի դերսևորել հօգուտ Լոնդոնի, և առկա փաստաթղթին այլընտրանք առաջարկելը, կանխատեսումների համաձայն, խիստ դժվար է լինելու:

Նախօրեին բրիտանական խորհրդարանը մերժել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած և Բյուսելի հետ բանակցած Բրեքզիթի նախագիծը: Բրիտանական խորհրդարանը տապալել էր Բրեքզիթի հարցով քվեարկությունը՝ 432 դեմ 202 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել էր, որ երկու տարի տևած և ձախողված բանակցություններից հետո Բրեքզիթի գործարքի հարցով Համայնքների պալատի տված գնահատականից հետո նախաձեռնում է Մեյի գլխավորությամբ նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու գործընթաց:

Միացյալ Թագավորության դուրս գալու ժամկետին՝ մարտի 29-ին, երկու ամսից մի փոքր ավելի է մնացել: