ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության կառուցվածքի հետ կապված հարցերի քննարկումը դեռ կշարունակվի
2019-01-17 11:58:22

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգրկված է 20 հարց, որից 12-ը չզեկուցվող են: Մինչ կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի ընդունումը՝ առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդ, իսկ 1/3-րդ-ը չի նշանակվի՝ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում, ասել է վարաչպետը եւ նշել, որ Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կգնան այսպիսի «ճանապարհային քարտեզով»: