ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պատժամիջոցների չեղարկումը կթուլացվի ճնշումը Արմենալ գործարանի վրա
2019-01-17 13:27:15

ԱՄՆ-ի Սենատում տապալվել են դեմոկրատների ջանքերը՝ արգելափակելու ռուսական 3 ընկերությունների՝ Ռուսալի, EN+ -ի եւ ԵվրաՍիբԷներգոյի նկատմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների չեղարկումը: Դեմոկրատները կարողացել են անհրաժեշտ 60-ի փոխարեն հավաքել ընդամենը 57 ձայն:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով՝ նախագահ Թրամփի որոշումը, որը չհաջողվեց խափանել Սենատում, թույլ կտա թուլացնել ճնշումը Հայաստանում գործող Արմենալ գործարանի նկատմամբ: Գործարանն աշխատանքով է ապահովում 700 մարդու եւ արտահանում է արտադրանքը Միացյալ Նահանգներ եւ այլ միջազգային շուկաներ: Նրա խոսքով, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, չմասնակցելով պատժամիջոցների հանման վերաբերյալ բանավեճին, այնուամենայնիվ, շարունակելու է աշխատել թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատ օրենսդիրների հետ, որպեսզի ապահովագրի Հայաստանը ԱՄՆ-ի որեւէ պատժամիջոցների հետեւանքներից: