Քրիստիան Տեր-Ստեփանյանը` ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2019-01-17 16:36:59
Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈւՆԵՍԿՕ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ):
Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբոջական անվանումն է՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO), որը Միավորված ազգերի՝ 1945 թվականին հիմնված հատուկ գործակալություն է: Կառույցի գլխավոր վարչության գրասենյակները գտնվում են Փարիզում:
Ամենաընթերցվածը
2019-02-13 11:05:18
Որքանո՞վ է հիմնավոր թունաքիմիկատների թանկացումը
2019-02-13 10:41:52
ԱԺ-ը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը (ուղիղ)
2019-02-13 11:38:18
Մոսկվան կողմ է Վենեսուելայում համազգային երկխոսություն ստեղծելուն
2019-02-16 13:34:37
50 լուսանկար, մեկ հասցե, ծննդյան 60-ամյակի նվեր
2019-02-13 09:39:20
Ի՞նչ են գրում թերթերը
ԾՐԱԳՐԵՐ