ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գազը սխալներ չի ներում
2019-01-18 13:30:32

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վրաստանում երեկ սուգ էր հայտարարված: Թբիլիսիում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած  պայթյունը չորս մարդու կյանք է խլել, այդ թվում՝ չորսամյա երեխայի:

Վերջին շրջանում Ռուսաստանում, Ֆրանսիայում գազի պայթյունի, Շուշիում՝ արտահոսքի հետեւանքով ողբերգական դեպքերը ստիպում են ուշադրության առանցքում պահել ոլորտը:

«Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ որքանո՞վ ենք մենք ապահովված նման պատահարներից, լուծված ու չլուծված ինչպիսի խնդիրներ ունենք այստեղ:

0:00
0:00

Հունվարի 8-ին դժբախտ պատահար  տեղի ունեցավ Շուշի քաղաքում: Հախումյան փողոցի շենքերից մեկում շմոլ գազի թունավորումից 3 մարդ  մահացավ՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց որդին: Ամանորի նախաշեմին Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունը չորս տասնյակ մարդու կյանք խլեց: Իշխանությունները կատարվածը բացատրեցին կենցաղային գազի պայթյունով:

Չորս զոհ ու շուրջ 50 վիրավոր. սա արդեն հունվարի 12-ին Փարիզում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքներն են: Իսկ այսօր սուգ է Վրաստանում, գազի պայթյունը չորս մարդու կյանք է խլել: Այս թվերը մեզ ստիպում են  մեկ անգամ ևս անդրադառնալ գազից օգտվելու  անվտանգության կանոններին։

ԱԻՆ Ճգնաժամանյին ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Տաթևիկ Ալիխանյանը վիճակագրությունն է ներկայացնում.

«2017-ին ստացել ենք 56, 2018-ին 53 ահազանգ»:


Գազը, որի համար պայքարում է ամբողջ աշխարհն ու առանց որի չենք կարող պատկերացնել  մեր կյանքն ու կենցաղը, կարող է լուրջ սպառնալիք դառնալ յուրաքանչյուրիս կյանքի համար, եթե չեն պահպանվում գազից օգտվելու անվտանգության կանոնները:

Հայաստանում գազի սպասարկման որակի թիվ մեկ պատասխանուն «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունն է։ Այն գործում է արդեն 12 տարի: Ընկերության գլխավոր  տնօրեն Արման Նալբանդյանի գնահատմամբ, անվտանգության կանոնների պահպանման առումով սպառողն այսօր անհամեմատ իրազեկված է, քան՝ նախկինում։ Բայց կա լուրջ խնդիր, որին հատուկ անդրադառնում է ընկերության տնօրենը.  բնակիչները երբեմն անջատում են անվտանգության նպատակով բնակարաններում տեղադրված ազդանշանային սարքերը:


Տնօրենի խոսքով, տեսուչը գազի սարքավորումների  կողքին է ընդամենը մի քանի րոպե, բայց նրա հրահանգների հիման վրա այդ սարքերի 24-ժամյա վերահսկողությունը սպառողի պարտականությունն է:

Նրան հասցեագրված գազի սարքավորումներից անվտանգ օգտվելու կանոնների պարտադիր ցանկում են. խստորեն արգելվում է գազօջախը տարածքը տաքացնելու նպատակով օգտագործելը, չթողնել առանց հսկողության միացած գազի սարքավորումները, վառարանը միացնելուց առաջ սկզբում վառել լուցկին, այնուհետև միացնել գազը, գազի սարքավորումները չի թույլատրվում վերանորոգել ինքնուրույն, դա պետք է կատարի մասնագետը: Մասնագետները խստիվ զգուշացնում են՝ գազը սխալներ չի ներում։