ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-18 10:01:27
  • «Իրավունք». Ի՞նչ լուծման շուրջ են Բաքուն և Երևանը «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու»
  • «Առավոտ». «Միջնորդները փորձում են առաջին հերթին ձևավորել միջավայրը»
  • «Ժամանակ». Եվրոպայի խոշոր քայլը Կովկասում
  • «Ժողովուրդ». Արհեստական խոչընդոտներ` հանքավայրը վերաբացելու հարցում
  • «Փաստ». «Կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում». ի՞նչ է կատարվում հացի շուկայում.

Ի՞նչ լուծման շուրջ են Բաքուն և Երևանը «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու»

Նախօրեին Փարիզում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ներկայացված կարճ տեղեկատվությունը «Իրավունք»-ին հուշում է, որ ԱԳ նախարարները հստակեցրել են, թե ինչ մեկնաբանությամբ են հանդես գալու, դրանից բխող տրամաբանությամբ: Այն, որ նրանք խոսում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին, ինչպես թերթն է ենթադրում, նշանակում է, որ առնվազն տեսնում են այն հիմքերը, որի շուրջ կարող է լինել այդ խաղաղությունը:

Ընդ որում՝ չի տեսնում որևէ հիմք ենթադրելու համար, որ այս պահին Բաքուն նահանջել է և պատրաստ է հայտարարություններ անել խաղաղության մասին՝ Արցախի անկախության ճանաչման պայմանով:

Թերթը բացառում է նաև, որ Հայաստանը, անկախ այն բանից, թե ով է իշխանության ղեկին, կխոսի «Խաղաղության նախապատրաստվելու» մասին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պայմանով, քանի որ դա միանգամից ոչ թե խաղաղության, այլ նոր մեծ պատերազմի է տանելու:

«Արդյունքում, ամենամեծ հավանականությունը ստանում է այն վարկածը, որի մասին արդեն չենք էլ հիշում, թե երբվանից ենք խոսում: Նկատի ունենք, այսպես ասած, միջանկյալ կարգավորման տարբերակը, որը ենթադրում է 5 շրջանի վերադարձ՝ առանց Արցախի կարգավիճակի հիշատակման: Որպես անվտանգության երաշխիք, շփման գծում տեղակայվեն խաղարարար ուժեր, իսկ Արցախի կարգավիճակի հարցով բանակցությունները հետաձգվեն անորոշ ժամանակով», - ենթադրում է թերթը:

«Միջնորդները փորձում են առաջին հերթին ձևավորել միջավայրը»

«Ակնհայտորեն խոսքը վերաբերում է բանակցային նորմալ գործընթաց ձեւավորելու համար միջավայրի ստեղծմանը, դա ե՛ւ քարոզչության խնդիրներն են, ե՛ւ հասարակության միջեւ շփումները, այսպես ասած, հանրային դիվանագիտության խնդիրներն են»,- ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարության մեջ այս ուղերձն է տեսել «Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ ՀՀ, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հանդիպման ընթացքում ավելի շատ վստահության վերականգնման շուրջ են պայմանավորվածություններ եղել, որոնք կարեւոր են բանակցությունների վերսկսման համար.

«Հասարակությունների առջեւ ոչ թե ռազմահայրենասիրական ոգով ներկայանալը, այլ խաղաղության հռետորաբանությամբ ներկայանալը կարելի է տեսնել հայտարարության տողատակերում: Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը լավատեսություն են հայտնել, ընդ որում, Ադրբեջանը՝ չափազանց ուռճացված, իսկ հայկական կողմը բավականին համեստ: Բնականաբար, բանակցությունների տեսության տեսանկյունից միջնորդները փորձում են առաջին հերթին ձեւավորել միջավայրը: Ես այդ հայտարարության մեջ այլ տողատակեր չեմ տեսնում, ու չեմ էլ կարծում, որ ավելին կա»:

«Հասարակությունների առջեւ ոչ թե ռազմահայրենասիրական ոգով ներկայանալը, այլ խաղաղության հռետորաբանությամբ ներկայանալը կարելի է տեսնել հայտարարության տողատակերում: Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը լավատեսություն են հայտնել, ընդ որում, Ադրբեջանը՝ չափազանց ուռճացված, իսկ հայկական կողմը բավականին համեստ: Բնականաբար, բանակցությունների տեսության տեսանկյունից միջնորդները փորձում են առաջին հերթին ձեւավորել միջավայրը: Ես այդ հայտարարության մեջ այլ տողատակեր չեմ տեսնում, ու չեմ էլ կարծում, որ ավելին կա»:

Եվրոպայի խոշոր քայլը Կովկասում

«Ժամանակ»-ն անդրադարձել է Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրին, որի համաձայն ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատեսում են առաջիկա 11 տարիներին, այսինքն մինչև 2030 թվականը, Արևելյան գործընկերության ԵՄ ծրագրի մասնակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի համար նախատեսվում է 700 միլիոն եվրո, որն ուղղվելու է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը, մասնավորապես 450 միլիոն եվրոն ուղղվելու է Արտաշատից-Ագարակ հատվածին: Փող է ուղղվելու նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման, նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապահների արդիականացման համար:

Ըստ թերթի՝ հնարավոր է արձանագրել, որ խոսքն Իրանից-Վրաստան՝ Հայաստանի տարածքով ենթակառուցվածքների արդիականացման եվրոպական ծրագրի կամ ԵՄ-ՀԲ համատեղ ծրագրի մասին է, ինչը ստանում է բավականին ուշագրավ քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իմաստ: Սա հուշում է «եվրոպական քաղաքականության որոշակի ռազմավարության մասին, որտեղ առնվազն նշմարվում է Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի ձևավորմանը միտված բովանդակություն կամ նպատակադրում»:

«Այդ համատեքստում էլ ուշագրավ է այն, որ վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն իսկ ոչ ֆորմալ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ: Այս առումով անկասկած է, որ հասունացած է իրանական ուղղությամբ շփումների ինտենսիվացումը, և օրակարգում պետք է ավելի ու ավելի արագ հասունացնել Նիկոլ Փաշինյանի այցը Իրան»,-գրում է «Ժամանակ»-ը:

«Կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում». ի՞նչ է կատարվում հացի շուկայում.

«Փաստ» օրաթերթը գրում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Երևանում գործող մի շարք առևտրի կետերում քաղաքացիները հացի գնի թանկացում են արձանագրել: Խոսքը 10 դրամով թանկացման մասին է, տեղեկություններ կան նաև ընդհանրապես հացաբուլկեղենի թանկացման վերաբերյալ: Պատճառը, ըստ վաճառողների, ալյուրի թանկացումն է: «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը թերթի հետ զրույցում

հացի շուկայում առկա իրավիճակի մասին ասել է, որ թե՛ թանկացումները, թե՛ շուկայում առկա այլ խնդիրները պայմանավորված են վերահսկողության բացակայությամբ:

«Գոյություն ունի օրենք և օրենքի պահանջ, ըստ որի գնապիտակը պետք է ունենա տվյալ ապրանքի անունը, քաշը, գինը և վաճառող կազմակերպության կնիքը: Եթե հացի վրա գրվում է գինը, բայց չի գրվում քաշը, ապա դա աճպարարություն, մեծ հաշվով, խաբեություն է: Վճարում ենք 150 կամ 200 դրամ, բայց վստահ չենք, թե ինչ քաշի հաց ենք գնում: Եվ հացի քաշը քիչ–քիչ պակասեցնում են»,–ընդգծել է փորձագետը և նշել, որ այդ հարցով բազմիցս դիմել են թե՛ կառավարությանը, թե՛ այլ մարմինների:

«Գոյություն ունի օրենք և օրենքի պահանջ, ըստ որի գնապիտակը պետք է ունենա տվյալ ապրանքի անունը, քաշը, գինը և վաճառող կազմակերպության կնիքը: Եթե հացի վրա գրվում է գինը, բայց չի գրվում քաշը, ապա դա աճպարարություն, մեծ հաշվով, խաբեություն է: Վճարում ենք 150 կամ 200 դրամ, բայց վստահ չենք, թե ինչ քաշի հաց ենք գնում: Եվ հացի քաշը քիչ–քիչ պակասեցնում են»,–ընդգծել է փորձագետը և նշել, որ այդ հարցով բազմիցս դիմել են թե՛ կառավարությանը, թե՛ այլ մարմինների:

«Մեծ հաշվով՝ կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում: Եվ խոսքը միայն հացի մասին չէ: Օրինակ են շաքարի մեջ առկա շաքարի տոկոսի, կարագի մեջ յուղայնության տոկոսի հարցերը: Այդ բոլոր «պարամետրերը», ի վերջո, սպառողի գրպանն են մտնում»,– ասել նա՝ շեշտելով, որ այդ հարցով դեռ նախորդ ՊԵԿ ղեկավարությանն են դիմել, հիմա խնդրի մասին ևս բարձրաձայնում են:

Մեր գնած հացի 30 տոկոսով օդ է: Ըստ փորձագետի այնպիսի տեխնոլոգիական հնարքներ են կիրառվում, որ հացը մեծ երևա, բայց քաշը պակասի:

Արհեստական խոչընդոտներ` հանքավայրը վերաբացելու հարցում

«Թեղուտ» ՓԲԸ նախկին սեփականատերը՝ «Վալլեքս» ընկերության ղեկավարությունը, ըստ «Ժողովուրդ»-ի, ամեն գնով փորձում է խանգարել հանքավայրի շահագործմանը: Օրաթերթի հետ զրույցում ընկերության աշխատակիցներից Կարեն Միքայելյանը պատմել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Կ-Արաստ» ընկերությունը՝ պահանջելով վճարել ավելի քան 2 մլն դրամ պարտքը:

Դատարանն էլ արգելանք է դրել ԹԲԸ միջոցների վրա: Երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն փորձել է վճարել գումարը, պարզվել է՝ դրան դեմ է «Կ-Արաստ» ընկերությունը, որը բացի գումարի բռնագանձումից պահանջել է լուծարել ընկերությունը: «Ավելին` պահանջում է, որպեսզի նախկին սեփականատերը՝ Վալերի Մեժլումյանը, իրավունքներ ունենա ընկերության գույքը, տեխնիկան վաճառել եւ ապա միայն այդ 2 մլն դրամը վճարել:

«Կ-Արաստ» ընկերությունը կապ ունի «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադիր Վալերի Մեժլումյանի հետ»,- ասել է Միքայելյանը` հավելելով, որ «Կ-Արաստ» ընկերության փաստաբանները դատարան են գալիս հենց «Վալլեքս»-ին պատկանող մեքենաներով: