ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է նոր հանրաքվեի հնարավորությունը
2019-01-18 11:36:39

Եվրամիությանն անդամակցության շուրջը նոր հանրաքվեի անցկացման հնարավորությունը Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է խորհրդարանական խմբակցությունների հետ: Դրանց մասնակցում են բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ լեյբորիստների:

Կառավարությունը հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման համար նախատեսում է 15 ամիս, սակայն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ հանրաքվեի նախապատրաստման համար, ըստ օրենքի՝ կպահանջվի 5 ամիս:

Սպասվում է, որ վարչապետը հետագա քայլերի ծրագիրը կներկայացնի երկուշաբթի՝ հունվարի 21-ին: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը: Իսկ հունվարի 29-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկություն կանցկացնի Brexit-ի նոր պայմանների համար:

Եթե Մեյը չկարողանա համաձայնության գալ ու լուծումներ գտնել, Մեծ Բրիտանիան Եվրոպական Միությունից դուրս կմնա առանց պայմանագրի:

Հունվարի 15-ին բրիտանական խորհրդարանը մերժել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած և Բյուսելի հետ բանակցած Բրեքզիթի նախագիծը: Բրիտանական խորհրդարանը տապալել էր Բրեքզիթի հարցով քվեարկությունը՝ 432 դեմ 202 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Միացյալ Թագավորության Եվրամիությունից դուրս գալու ժամկետին՝ մարտի 29-ին, երկու ամսից մի փոքր ավելի է մնացել: