ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Չորս նոր մթերք՝ զինվորական ճաշացանկում
2019-01-18 18:00:41

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այս տարվանից զինծառայողների ճաշացանկում 4 մթերք կավելացվի՝ մեղր, սխտոր, լավաշ և ճարպ (սալ), լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը։ Բանակին այլևս չեն հատկացվի մեկանգամյա օգտագործման ներքնաշորեր:

0:00
0:00

Զինված ուժերի  թիկունքի վարչության  պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ  Մարգարյանը լրագրողներին մանրամասն   ներկայացնում է այն փոփոխություններըորը եղել է զինվորի սննդակարգում։ Այսպիսով՝ 2019թ-ին այնտեղ ավելացել է սխտոր, մեղր, լավաշ  ու տարատեսակ ապուրներ:


Մի
քանի օրից արդեն կսկսվի 7 տեսակի արագ պատրաստվող սուպերի մատակարարումը՝ ասում է Մարգարյանը ու հավելում՝ հենակետերում այն արագ պատրաստելու հնարավորություն կլինի: 2019թ.-ից նախատեսում ենք նաև պահածոյացված կարտոֆիլի հատկացում, որը մարտական հերթապահության ընթացքում, ըստ զինծառայողների ցանկության, կարող է օգտագործվել թե՛ տապակայի տեսքով, թե՛ խյուսի՝ պյուրեի տեսքով։


Նաև 2019թ.-ից կսկսվի 7 տեսակի արագ պատրաստվող ապուրների մատակարարումը, ինչը հնարավորություն կտա անմիջապես մարտական հենակետերում տաքացնել ու ուտել դրանք։ Այս ուտեստներից  6-ը տարբեր տեսակի ձավարեղենն է, 7-րդը՝ պատրաստի բորշչ:


Այս ողջ սնունդը այսօր ցուցադրվեց լրագրողներին։ Համտեսելուց հետո շարժվում ենք արդեն իրային պահեստ, որտեղ զորամասի իրային բազայի հրամանատար  փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը ներկայացնում է  նաև, թե զինվորի որ հագուստներ են փոխվել։ Մասնավորապես, բանակին այլևս չեն հատկացվի մեկանգամյա օգտագործման ներքնաշորերը:


«Մեկանգամյա օգտագործման կիսավարտիքի փոխարեն տրվում են բամբակյա կիսավարտիքներ, 2 տարվա համար՝ 12 հատ։ Դրանց որակն իսկապես լավն է, ու զինվորն ի վիճակի է դրանք լվանալ ու հագնել»,- ասում է Վարդան Մարտիրոսյանը:


Լրագրողների  դիտարկմանը,  թե զինվորների ծնողները շարունակում են ուղարկել ներքնաշորեր, գուցե պատճառն այն է, որ քիչ քանակությամբ  է տրվում՝ Վարդան Մարտիրոսյանը չհամաձայնվեց դիտարկման հետ:

Ինչ վերաբերում է նոր ճտքավոր կոշիկներին, ապա դրանք նորակոչիկներին կբաժանվեն ամառային զորակոչի ընթացքում, իսկ մյուս զինծառայողներին՝ կարված, պատրաստ լինելուն պես։