ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռուս-ամերիկյան պայմանագրի չեղարկման հետեւանքները
2019-01-18 19:10:52

Մառլեւնա Հովսեփյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ-ն գործարկում է Փոքր և միջին հեռահարության հրթիռների ռուս-ամերիկյան պայմանագրից դուրս գալու գործընթացը:

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բազմամյա փոխադարձ մեղադրանքներն ու դժգոհությունները՝ կապված ամերիկա-խոհրդային այս փաստաթղթի դրույթների խախտումների հետ կարծես թե մոտենում են եզրագծին:

Հունվարի 15-ին Ժնևում կայացած ռուս-ամերիկյան եզրափակիչ բանակցություններն այս հարցով տապալվել են, և Վաշինգտոնը փետրվարի 2-ին առանց հաշվի առնելու Մոսկվայի դիրքորոշումը դուրս է գալու համաձայնագրից:

Պետքարտուղարությունը նախօրեին Ռուսաստանի հետ Ժնևում կայացած բանակցությունները անվանել է հիասթափեցնող և հայտարարել, որ ակնհայտորեն Ռուսաստանը շարունակում է խախտել դրա դրույթները:

Մոսկվայի արձագանքը նույնպես հուսադրող չէ. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը փաստել է, որ առաջընթաց չկա, և ամերիկյան կողմի պահանջները թույլ չեն տալիս համաձայնության ձեռքբերման ակնկալիք ունենալ:

Ինչ է պահանջում ամերիկյան կողմը, չկա արդյոք հնարավորություն՝ փրկելու փաստաթուղթը և ինչ վտանգների կբախվի աշխարհը գլոբալ անվտանգության տեսանկյունից:

Հարցերի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի և քաղաքագետ Մհեր Շահգելդյանի հետ:


0:00
0:00