ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գուտերեշը ողջունել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
2019-01-18 15:00:57

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Փարիզում հունվարի 16-ին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դուջարիկի տարածած հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական հանձնառությունը՝ երկար ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,-ասվում է հայտարարության մեջ։

Տես նաեւ՝

Համանախագահները գնահատել են կողմերի ջանքերը՝ ուղղված բանակցությունների արդյունավետությանը