ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-19 10:02:15
  • «Հայկական ժամանակ». Եթե մեկը մյուսի վրա պարապի…
  • «168 ժամ». Կառավարության խնդիրն է՝ մտածել մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին. Գնաճի զսպումը հարցի լուծում չէ
  • «Ժողովուրդ». Ցորենի ծավալների նվազման հետևանքները
  • «Ժամանակ». Աշխատանքի և սոցապ նախարար է նշանակվելու Զարուհի Բաթոյանը

Եթե մեկը մյուսի վրա պարապի…

«Հայկական Ժամանակ»-ը պարզել է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի խորհրդարանում իրական ընդդիմություն չլինելու մասին հայտարարությանը «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները լուրջ չեն վերաբերվում: Հունվարի 17-ին Մինասյանը հարցազրույց էր տվել կայքերից մեկին եւ ասել, որ Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել ԱԺ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետեւ մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ «Ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ Ի վերջո գոնե նախընտրական շրջանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես չխոսեցին այն մասին, որ իրենք ընդդիմություն են «Իմ քայլին»՝ հաստատաբար գիտակցելով ու զգալով մարդկանց տրամադրությունները։ Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել ԱԺ-ից դուրս»,- նշել էր նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ Միքայել Մինասյանն այն մարդը չի, որ կարողանա Հայաստանում ներքաղաքական խնդիրների վերաբերյալ գնահատականներ տալ: «Նախկին իշխանությունների գնացքը վաղուց գնացել է եւ Միքայել Մինասյանն էլ նախկին իշխանությունների ներկայացուցիչ է: Մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է նա ասում»:Էդմոն Մարուքյանի խոսքով՝ բոլոր այն փորձերը, որոնք կարվեն խորհրդարանից դուրս ընդդիմություն ձեւավորելու համար, դատապարտված են:

«ԼՀԿ-ն, որպես խորհրդարանական ուժ, ամեն ինչ անելու է, որ որեւէ հարց խորհրդարանից դուրս չմնա եւ բոլորը բերվելու են ԱԺ հարթակ: Ես հորդորում եմ սիզիփոսյան աշխատանքով չզբաղվել»:

«ԼՀԿ-ն, որպես խորհրդարանական ուժ, ամեն ինչ անելու է, որ որեւէ հարց խորհրդարանից դուրս չմնա եւ բոլորը բերվելու են ԱԺ հարթակ: Ես հորդորում եմ սիզիփոսյան աշխատանքով չզբաղվել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ ԱԺ-ում մեկնաբանելով Միքայել Մինասյանի հայտարարույթունը, թե ԱԺ-ում

իրական ընդդիմություն չկա, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն «Իմ քայլին» կից ուժեր են, ՀԺ-ի հետ զրույցում ասել է. «Ով ինչ ասում է՝ իրա համար է ասում, դու ուզում ես, որ ես երկու բառ ասեմ, բայց Ծառուկյանին հունից չեք կարող ասել: Եթե անվանական Ծառուկյանին, ԲՀԿ-ին ասի, դա՝ ուրիշ»:

ՀԺ-ի դիտարկմանը, որ խորհրդարանում երկու ուժ կա, որից մեկն էլ ԲՀԿ-ն է եւ ըստ էության Մինասյանի խոսքն ուղղված էր նաեւ ԲՀԿ-ին, Ծառուկյանը մեկնաբանել է.

«Մենք կենտրոնամետ ուժ ենք, մեր ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, որ մարդիկ հետ գան: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եղբայր, եթե ամեն մեկս պետք է մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի...»:

«Մենք կենտրոնամետ ուժ ենք, մեր ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, որ մարդիկ հետ գան: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եղբայր, եթե ամեն մեկս պետք է մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի...»:

Կառավարության խնդիրն է՝ մտածել մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին. գնաճի զսպումը հարցի լուծում չէ

Լա՞վ է ցածր գնաճը, թե՞ վատ։ «168 ժամ»-ը որպես ցածր գնաճի բացական հետևանք նշում է տնտեսական մրցունակության թուլացումը, տնտեսության կոնսերվացումը:

«Մի բան միանշանակ է, որ գնաճն ինքնանպատակ չէ։ Ինքնանպատակ չէ նաև այն ցուցանիշը, որը դրված է գնաճի հիմքում. Դա այն միջակայքն է, որը հավասարակշռում է մի կողմից՝ գների կայունությունը, մյուս կողմից՝ խթանում է տնտեսական աճը։

Ցածր գնաճը որքան էլ սոցիալական նշանակություն ունի, չի նպաստում տնտեսության զարգացմանը։ Այս հանգամանքը, սակայն, Հայաստանում ոչ միշտ է պատշաճ ուշադրության արժանանում։ Ինչ-ինչ նպատակներից ելնելով` շատ հաճախ տնտեսության զարգացումները ստորադասվում են գնաճի ցածր մակարդակի ապահովմանը»,-գրում է թերթը:

«Մի բան միանշանակ է, որ գնաճն ինքնանպատակ չէ։ Ինքնանպատակ չէ նաև այն ցուցանիշը, որը դրված է գնաճի հիմքում. Դա այն միջակայքն է, որը հավասարակշռում է մի կողմից՝ գների կայունությունը, մյուս կողմից՝ խթանում է տնտեսական աճը։

Ցածր գնաճը որքան էլ սոցիալական նշանակություն ունի, չի նպաստում տնտեսության զարգացմանը։ Այս հանգամանքը, սակայն, Հայաստանում ոչ միշտ է պատշաճ ուշադրության արժանանում։ Ինչ-ինչ նպատակներից ելնելով` շատ հաճախ տնտեսության զարգացումները ստորադասվում են գնաճի ցածր մակարդակի ապահովմանը»,-գրում է թերթը:

Մի կողմից՝ տնտեսությանը չվնասելու, մյուս կողմից` գնաճի պատճառով հասարակության շրջանում սոցիալական խնդիրներ չստեղծելու համար, ըստ թերթի, պետք է մտածել, առաջին հերթին՝ մարդկանց եկամուտներն ավելացնելու, աշխատատեղեր ստեղծելու մասին.

«Չնայած 2017թ. արձանագրված առաջընթացին, այնուհանդերձ Հայաստանում գործազրկության մակարդակը շարունակում է շատ բարձր լինել։ Հասարակության աշխատունակ քաղաքացիների ավելի քան մեկ քառորդն աշխատանք չունի։

Խոսքն առնվազն 200.000 մարդու մասին է, ովքեր չունեն եկամտի աղբյուր։ Ուստի անգամ ցածր գնաճը հիմք չէ, որպեսզի նրանց սոցիալական վիճակը չվատանա»։

Ցորենի ծավալների նվազման հետևանքները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են վերանայել հացի վաճառքի գները՝ պատճառը միջազգային շուկայում ալյուրի թանկացումն է: Օրաթերթը տեղեկացել է, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ալյուրի շուկայում եւ պարզել, որ ընկերությունները անցած տարվա սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 հազար 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ դեկտեմբերին` մինչեւ 13 հազար 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի): Այսինքն` 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով: Թերթը կարծում է, որ սա չի կարող իր բացասական հետեւանքները չունենալ հացի եւ ալյուրից պատրաստվող մյուս արտադրատեսակների վրա: «ՀՀ-ում ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է՝ 40 տոկոսից էլ քիչ է: Այս իրավիճակը կարող էր եւ չլինել, եթե նախկին իշխանությունները բավարար ուշադրություն դարձնեին գյուղատնտեսության ոլորտին, եթե ՀՀ-ում վերջին տարիներին չնվազեր ցորենի արտադրությունը»,-գրում է «Ժողովուրդ»-ը:

Աշխատանքի և սոցապ նախարար է նշանակվելու Զարուհի Բաթոյանը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար է նշանակվելու նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը:

Վերջինս այս պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո: Բաթոյանը մինչ այդ աշխատել է հասարակական հատվածում, եղել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՄԱԿ-ի փորձագետ»: