ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երրորդ հայը՝ Կոնգրեսում
2018-11-07 15:13:23

Նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է անցնում երրորդ հայազգի ամերիկացին: Էնթոնի Բրինդիսին հաղթել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում եւ Կոնգրեսում միացել է մյուս հայազգի օրենսդիրներին՝ Էնն Էշուին եւ Ջեքի Սփիյերին, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Էնթոնիի նախապապերը ծնունդով Մարդինից են: Ցեղասպանությունից փրկվելով՝ նրանք բնակություն են հաստատել Հալեպում: Հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղով, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 43 տեղ:

Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 210 մանդատով, իսկ Թրամփի կուսակիցները՝ 191 տեղ ունեն: