ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարդիկ ապրում են վախով, տեղափոխվելու հնարավորություն էլ չունեն
2019-01-19 12:22:42

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»

Շիրակի մարզում 127 վթարային շենք կա: Դրանցից 88-ը Գյումրիում են, որոնք տարեց տարի մասնակի փլուզումների են ենթարկվում, ավելանում է վթարայնության աստիճանն ու չեն ամրացվում։ Ամեն տարի աշնանային անձրևներին ու գարնանային վարարումներին ավելի մեծ փլուզումներ են գրանցվում, սակայն մինչ օրս շուրջ 2000 ընտանիք ահ ու դողով այդ վթարայիններում ապրում է ու ամեն օր ականատես լինում մասնակի փլուզման։

0:00
0:00

Անտառավան 26 բազնաբնակարան շենքից ամեն օր քարեր են թափվում:

Շենքում մնացողներն իրենց ամենօրյա վախի չափաբաժինն ունեն: «Բայց տեղափոխվելու հնարավորություն չունենք», -ասում է շինարար Վարդանը: