ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սովորական Ցեղասպանություն». Բաքվի կոտորածների 29-րդ տարելիցն է
2019-01-19 15:47:56

1990 թ.-ի հունվարի 13-19-ը Բաքու քաղաքում տեղի ունեցածը հայության նկատմամբ ցեղասպանության շարունակություն էր: 29 տարի է անցել Բաքվի ջարդերից, բայց որևէ կառույցի, պետության՝ անգամ Հայաստանի կողմից այդ իրադարձությունները չեն գնահատվել որպես ցեղասպանություն՝ այս մասին մտահոգություն են հայտնում տարիներ շարունակ խնդիրն ուսումնասիրած փորձագետները:

0:00
0:00

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած այսօրվա քննարկման ժամանակ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը շեշտել է, որ լռությունը կարող է նոր ցեղասպանության պատճառ դառնալ:

Բաքվի ջարդերը Ադրբեջանի պետական շարունակական քաղաքականության արդյունք են, որ այսուհետ էլ ազդեցություն են ունենալու հայ-ադրբեջանական հարաբեությունների վրա՝ նկատեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Այսօր մենք տեսնում ենք, որ շարունակվում է հակամարտությունը արդեն 30 տարուց ավել: Խոսվում է հասարակություններին խաղաղության պատրաստելու մասին, բայց ըստ էության մենք այդ զրույցներին մասնակցում ենք՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու պատմական այն բեռի վրա, որ կուտակվել է հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ առանց որին պատասխան տալու, ցավոք սրտի, հնարավոր չի լինելու պարզապես խաղաղ ապագա կառուցել: Հարցեր կան, որոնք շատ պարզ են եւ տրամաբանական, բայց անհասկանալի պատճառով Հայաստանում դեռեւս դրանց իրավական գնահատականները դրանց տրված չեն»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ամենատխուրն այն է, որ նորանկախ Հայաստանում պետականորեն որեւէ գնահատական տրված չէ Բաքվի ջարդերին, որոնք ադրբեջանական ցեղասպան, հայաջինջ քաղաքականության մի մասն է եղել ընդամենը.

«Այդ պարզ տրամաբանությունը, ինչպես Բարսեղովն ապացուցում է փաստաթղթերով, որ Ադրբեջանն ի սկզբանե ստեղծվել է մեկ մեծ առաքելությամբ՝ ավարտել ցեղասպանությունը Թուրքիային չպատկանող տարածքների վրա, դա անտեսվել է: Այդ մենը որակում ունի: Դա ցեղասպանական շարունակական քաղաքականություն է:

Եթե Հայաստանում կան խմբեր, որ չեն հասկացել խնդիրը՝ կարող են ուսումնասիրել բոլոր այն նյութերը, որոնք հրապարակվել ու հրապարակվելու են: Միջազգայնագետ Միհրան Հակոբյանը նկատում է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ մոռացության տալու այդ ամենը»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանը պարտավոր է ընդունել փաստաթուղթ, որով գնահատական տրվի այդ ցեղասպան քաղաքականությանը եւ հենց այդ տեսանկյունն էլ պետք է նաեւ դրվի Արցախյան խնդրի հիմքում:

Փաստական նյութերի պակաս չկա՝ վստահեցնում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Այս նախագծով արդեն մի քանի փաստագրական ֆիլմ է հրապարակվել:

Նա կարծում է, որ հսկայական նյութեր են կուտակված, որոնք պետականորեն պետք է մատուցվեն նաեւ միջազգային հանրությանը: Եթե մինչ օրս այդ ամենի գնահատականը չկա, ապա դրա մեղքը նաեւ դիվանագիտական-քաղաքական ճակատում աշխատանքների բացակայությունն է: