ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թրամփը հայտարարություն է անելու ֆինանսավորման մասնակի սառեցման՝ «shutdown»-ի մասին
2019-01-19 19:35:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այսօր երեկոյան կարևոր հայտարարություն անել Մեքսիակայի հետ սահմանի մասին, քանի որ արդեն 5-րդ շաբաթն է դադարեցվել է հարավային սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը:

Իր Twitter-ի էջում նա գրել է. «Սպիտակ տնից ուղիղ եթերում կարևոր հայտարարություն եմ անելու մեր հարավային սահմանին մարդասիրական ճգնաժամի և «shutdown»-ի մասին»:

Որոշ ԶԼՄ-ներ չեն բացառում, որ ամերիկյան առաջնորդը արտակարգ դրություն հայտարարի:

Թրամփը վերջին 29 օրվա ընթացքում դիմակայում է Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատներին, այն բանից հետո, երբ հրաժարվեց գալիք տարվա բյուջեի օրինագիծը ստորագրել առանց սահմանային պատի կառուցման համար անհրաժեշտ 5.7 մլրդ դոլարի: