ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թերեզա Մեյն այսօր կներկայացնի Brexit-ի հարցով հետագա քայլերի ծրագիրը
2019-01-21 10:15:34

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր խորհրդարանին կներկայացնի Brexit-ի հարցով հետագա քայլերի ծրագիրը ։ Մանրամասներ չեն հաղորդվում, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ նա հարկադրված է փոխել իր դիրքորոշումը լեյբորիստներին ներգրավելու համար։

Մինչ խորհրդարանում ելույթը, Մեյը Եվրամիությանն անդամակցության շուրջը նոր հանրաքվեի անցկացման հնարավորությունը քննարկել է խորհրդարանական խմբակցությունների հետ: Դրանց մասնակցել են բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ լեյբորիստների:

Կառավարությունը հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման համար նախատեսում է 15 ամիս, սակայն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ հանրաքվեի նախապատրաստման համար, ըստ օրենքի՝ կպահանջվի 5 ամիս: Սպասվում է, որ հունվարի 29-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկություն կանցկացնի Brexit-ի նոր պայմանների համար: Եթե Մեյը չկարողանա համաձայնության գալ ու լուծումներ գտնել, Մեծ Բրիտանիան Եվրոպական Միությունից դուրս կմնա առանց պայմանագրի:

Հունվարի 15-ին բրիտանական խորհրդարանը մերժել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած և Բյուսելի հետ բանակցած Բրեքզիթի նախագիծը: Բրիտանական խորհրդարանը տապալել էր Բրեքզիթի հարցով քվեարկությունը՝ 432 դեմ 202 կողմ ձայների հարաբերակցությամբ: