ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում
2019-01-21 11:01:23

Այսօր մեկնակում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հունվարի 21-ի նիստի օրակարգում է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:

ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Ստրասբուգ՝ մասնակցելու նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին: Պատվիրակությանը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, կազմում են Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: 

Բացի այդ՝ այսօր նախատեսվում է Վեհաժողովի նախագահի եւ փոխնախագահների ընտրություն: Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆինլանդիայի նախագահը:

Ձմեռային նստաշրջանի օրակարգում է նաեւ Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների դիտարկման հարցը: