ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին
2019-01-21 14:45:48

Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում բացվել է տարածաշրջանում ամենաերկար՝ 7,5 կմ երկարության Կոբի-Գուդաուրի ճոպանուղին: Ճոպանուղու բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Մամուկա Բախտաձեն և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տեղեկացնում է «Ալիք մեդիան»:

Բախտաձեի խոսքով, ճոպանուղու կառուցումը պատմական նշանակության եզակի նախագիծ է, որը թույլ է տալիս Կոբիի, Գուդաուրիի և Ստեփանծմինդայի որպես մեկ զբոսաշրջային կլաստերի զարգացումը: Վարչապետի հավաստմամբ, վերջին 6 տարիների ընթացքում զբոսաշրջիկների թիվը Գուդաուրիում նշանակալիորեն աճել է:

7,5 կմ երկարության Կոբի-Գուդաուրի ճոպանուղին, որի կառուցման համար շուրջ 81 մլն լարիի ներդրում է արվել, կմիանա Գուդաուրիի ճոպանուղիների միասնական համակարգին: Նրա տարողունակությունը մեկ ժամում կազմում է 2 800 ուղևոր:

Գուդաուրին համարվում է Վրաստանի ձմեռային սպորտաձևերիի կենտրոն: Այն Թբիլիսիից 120 կմ հյուսիս է ընկած: Սահելու սեզոնը դեկտեմբեր-ապրիլ ժամանակահատվածում է: