ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը
2019-01-21 15:21:03

Միացյալ Թագավորությունը դարձավ 9-րդ երկիրը, որը վավերացնում է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ֆարնուորթը Twitter-ի իր էջում գրել է. «Ուրախ եմ հաստատել, որ ՄԹ-ը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այն արդեն վավերացրել են Հայաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսենբուրգը, Մալթան: