ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին
2019-01-21 17:21:47

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն, համբերություն և ոգու արիություն։

Հունվարի 19-ին ուժգին պայթյունից հետո հրդեհ էր բռնկվել Իդալգո նահանգի Տուսպան-Տուլա խոշոր խողովակաշարի մոտ այն պահին, երբ հայրուրավոր մարդիկ խողովակաշարի վրա ապօրինի արված կտրվածքից վառելիք էին գողանում:

Կա ավելի քան 81 տուժած. նրանցից շատերի վիճակը ծանր է, քանի որ ստացել են 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ: Տուժածներից 66-ը դեռևս հիվանդանոցում են։

Մեքսիկացի իրավապահների տեղեկություններով՝ այդ հատվածում վառելիքի ապօրինի հավաքման մեջ ներգրավված է եղել ավելի քան 370 մարդ: