ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-22 10:05:01
  • «Ժամանակ». Իրար բախվեցին երկու ճշմարտություն. մտածելու լուրջ բան կա
  • «Ժողովուրդ». Նախարարներին չվերանշանակելը՝ ակնարկ
  • «Փաստ». Խանութները գուցե հրաժարվեն ծխախոտ վաճառել
  • «Իրատես». «Ինչու չկանաչապատեն, ասենք, Հարավարևելյան թաղամասը»

Իրար բախվեցին երկու ճշմարտություն. մտածելու լուրջ բան կա

«Ժամանակ»-ը մարզպետների պարգևավճարների կամ ինքնապարգևատրումների թեմայի շուրջ քննարկումներում հակասություններ է տեսնում: Չկա գողություն՝ չկա կոռուպցիա: Մարդիկ պարգևատրել են իրենք իրենց ըստ օրենքի, թեև տարածքային կառավարման նախարարը հայտարարել էր, որ միայն Արարատի մարզպետն է խախտել օրենքը՝ ինքն իրեն պարգևատրելով 104,5 տոկոսով, մինչդեռ առավելագույնը կարող էր պարգևատրել 100 տոկոսով: Մարդիկ աշխատում են առանց կոռուպցիոն կապերի և իրենք իրենց իրավունք են վերապահել պարգևատրում, և ոչ միայն իրենց, այլև աշխատակիցներին: Ընդ որում՝ եղել են նաև բացատրություններ, որ պարգևատրումներն արվել են խնայված միջոցների հաշվին:

Մյուս կողմից միանգամայն տեղին է համարում հանրային հարցադրումները՝ այդ ի՞նչ և ինչպե՞ս են աշխատել, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ են արձանագրել, որ շռայլ են եղել պարգևատրումների հարցում:

Սակայն արձանագրում է նաև, որ պետական համակարգում աշխատավարձերը ցածր են բավականին, և տարին մեկ անգամ պարգևատրումով մեկ, այսպես ասած, ավելի աշխատավարձ ստանալը ուղղակի չի կարող համեմատելի լինել այն ամենի հետ, ինչ նախկինում կատարվում էր պետական միջոցների հետ:

«Ի վերջո, այս իրարամերժ ընդդիմախոսություն-արդարացում փաստարկային պայքարում վերջ թերևս չկա, ըստ այդմ՝ պետք է խորամուխ լինել խնդրի խորքային իրողությունների մեջ: Իսկ այստեղ հետևյալն է: Իշխանությունը պետք է գիտակցի մի պարզ բան, որ հանրությունը միայն օրինականությամբ չէ, որ ակնկալում է տեսել տարբերություն նախկինի հետ: Հանրությունն ակնկալում է տեսնել տարբերություն նաև մշակույթի, արժեհամակարգի, վարքաբանության, մտածողության առումով:

Եթե մի բանն օրինախախտում չէ, դա դեռ չի նշանակում, որ լինելու է հանրայնորեն լեգիտիմ: Մյուս կողմից՝ իշխանության խնդիրը միայն օրենքի տառը պահելը չէ, այլ նաև հանրային համակեցության բարձր արժեքային նշաձողեր, մտածողության ստանդարտներ սահմանելն ու այդպիսով իշխանություն երևույթի ստանդարտներ գծելը, որից ներքև այլևս չի իջնի ոչ ոք՝ անկախ օրենքի թույլ տալ-չտալուց: Ի վերջո այստեղ է նոր իշխանության պատմական առաքելության անկյունաքարերից մեկը»,- գրում է թերթը:

Նախարարներին չվերանշանակելը՝ ակնարկ

Ուսումնասիրելով արդեն նշանակված նախարարների ցանկը` «Ժողովուրդ»-ը եզրակացնում է, թե որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները, թե որ նախարարները չեն պահպանի իրենց պորտֆելը: Ըստ թերթի դրանք են՝ Գյուղատնտեսության նախարարություն, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն, Մշակույթի նախարարություն, Սփյուռքի նախարարություն եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություն:

Թեեւ կառավարության կառուցվածքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը դեռ վերջնականապես չկա, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ արդեն վերջնականապես հայտնի են սկզբունքները, որոնց համաձայն տեղի կունենան օպտիմալացումները: Հայտնի էր, որ ՀՀ մշակույթի, նաեւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը կմիավորվի Արայիկ Հարությունյանի ղեկավարած ԿԳՆ-ին, Գյուղատնտեսության նախարարությունն ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններն էլ կմիավորվեն Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը կդառնա ՀՀ վարչապետին կից կոմիտե:

«Փաստ». Խանութները գուցե հրաժարվեն ծխախոտ վաճառել

«Փաստ»-ը գրում է, որ փոքր խանութների շատ սեփականատերեր սկսել են ինքնակամ հրաժարվել ծխախոտ վաճառել, քանի որ ընդհանուր շրջանառության մեջ այն թեև բավական մեծ տեղ է զբաղեցնում, սակայն այդ շրջանառությունից ստացվող մաքուր եկամուտը, ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելուց հետո, չնչին է մնում:

Թերթի պարզաբանմամբ՝ խնդիրն այն է, որ ծխախոտը միակ ապրանքն է, որի յուրաքանչյուր տուփի վրա նշված է դրա մանրածախ վաճառքի գինը: Այսինքն, խանութներն իրավունք չունեն նշված գնից ավելի թանկ վաճառել: Եվ ստացվում է, որ վաճառքից գոյացած եկամուտը նվազել է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ շատ խանութներ սկսել են կամաց–կամաց կրճատել ծխախոտի թե՛ տեսականին, թե՛ քանակը:

Ակցիզային հարկի հետ կապված փոփոխությունը տարածվում է միայն ներմուծողի կամ արտադրողի վրա: Ներմուծողն ու արտադրողն իրավունք ունեն սիգարետի գինը թանկացնել և թանկ գնով հանձնել խանութին: Բայց թանկացնելուց առաջ որոշ գործառույթներ պետք է իրականացնեն՝ փոխեն տուփի վրա նշված հին գինը, քանի որ խանութն իրավունք չունի ծխախոտը տուփի վրա նշված գնից ավելի թանկ վաճառել: Իսկ մինչ այդ, քանի դեռ հին խմբաքանակներն են իրացվում, խանութում այն թանկացնել չի լինի: Ստացվում է, որ խանութը, միջնորդի դերում հանդես գալով, կա՛մ պետք է դրանից եկամուտ գրեթե չստանա, կա՛մ հրաժարվի վաճառել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ ղեկավար Բաբկեն Պիպոյանը թերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ նշել է, որ թեև չի ցանկանում մասնավոր հատվածի իրավունքների դաշտ մտնել, սակայն խորհրդատվության կարգով կարող է տեղեկացնել, որ եթե տուփի վրա մակնշած գինն ու ստացվող եկամտի չափը տնտեսվարողին ձեռնտու չէ, ապա պետք է հրաժարվի նման ապրանք ընդունել:

«Եթե արտադրողը կամ ներմուծողը գիտի, որ հերթական խմբաքանակի դեպքում այլևս չի կարող գործել հին գնային քաղաքականությունը, և վաղը կամ մյուս օրը ինքը ստիպված է լինելու այդ ապրանքն ավելի թանկ վաճառել, ապա նոր ակցիզային հարկով հարկվելու համար պետք է նոր տուփեր պատվիրի, որտեղ արդեն նշված կլինի մանրածախ վաճառքի նոր գինը: Խնդիրն այն է նաև, որ ամեն տարի որոշակի տոկոսով կթանկանա ծխախոտի գինը մինչև 2022 թվականը: Բայց ինչքան էլ բարձրանա, այն կմնա ավելի ցածր, քան Եվրոպայում, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների համար այլ դրույքաչափ է սահմանված՝ հաշվի առնելով վճարունակության միջին գործակիցը»– ասել է Բ. Պիպոյանը:

«Ինչու չկանաչապատեն, ասենք, Հարավարևելյան թաղամասը»

Հրատա՞պ է օպերային թատրոնի շենքի մերձակա տարածքի բարելավումն ու կանաչապատումը՝ «Իրատես»-ը հետաքրքվել է երգահան, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանից:
Օպերային տարածքում, իհարկե, պետք է կանաչապատում անել, բայց կարծում է, որ պետք է հաշվի առնել նաև անհատ մարդկանց շահերը, և չպետք է հայ մարդը, թեկուզ գործարարը, տուժի. պայմանագիր են կազմել, գումար են ներդրել, պետք է փոխհատուցում տրվի:
Միանշնակ չէ՞, որ օպերայի տարածքում պետք է մշակութային միջավայր ապահովել հարցին պատասխանելով էլ՝ հավելել է.

«Եթե անկեղծ ասեմ՝ ինձ ո՛չ օպերան է հետաքրքրում, երբ մեր ժողովուրդը թաղված է ռաբիսի և թուրքական ելևէջների ճահճի մեջ, ո՛չ կենտրոնը, երբ մեր ժողովուրդը հիմնականում ապրում է ավարձաններում, Երևանից դուրս: Չեմ հասկանում, թե կենտրոնն ինչ է դարձել մեզ համար: Մշակույթի նախարարությունը դարձել է Երևանի կենտրոնի նախարարություն, ճարտարապետությունը՝ Երևանի կենտրոնի, մեր հայրենիքը Երևանի կենտրո՞նն է: Մեր ճանապարհները, գյուղերը ավերակ են, բյուջեն ուղղում են կենտրոնը սիրունացնելուն: Մի պահ էլ որոշել էին, որ պետք է խալի լինի հրապարակի կենտրոնում: Դա նման է նրան, որ աղքատ, խարխուլ պատերով տանը փայլուն լույսերով կախովի առաստաղ ամրացնես:
Մեր գումարները պետք է ուղղվեն ավելի շատ Երևանից դուրս, հավասարաչափ պետք է զարգանա երկիրը: Չի կարող զարգանալ մի երկիր, որտեղ մայրաքաղաքի տան գինը ոչ թե երեք-չորս, այլ տասը-քսան անգամ թանկ է, ասենք, Վանաձորի տան գնից:
Հիմա ուզում են կանչապատել, իսկ ինչու՞ չկանաչապատել, ասենք, Հարավարևելյան թաղամասը: Կենտրոնի ապրող հայն ի՞նչ առավելություն ունի ծայրամասում ապրող հայից: Այնտեղ էլ վիճակը լավ չէ, չէ՞»: