ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բացահայտվել է «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված կողոպուտը. կասկածյալը ձերբակալվել է
2019-01-22 11:05:50

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակերպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հատնում են, որ նույն օրը Երևանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հիմնավորվել է, որ մայրաքաղաքում ապրող, 29-ամյա Բաղդասարյանը հունվարի 5-ին կողոպուտ է կատարել նաև Հալաբյան փողոցում գտնվող նույն վարկային կազմակերպությունում՝ հափշտակելով մոտ՝ 1.500.000 դրամ, իսկ հունվարի 14-ին կողոպուտ է կատարել դարձյալ նույն վարկային կազմակերպության Դավիթաշենում գտնվող մասնաճյուղում՝ այս դեպքում հափշտակելով մոտ 1.800.000 դրամ։ Ադամ Բաղդասարյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին, որտեղ նա ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։