ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վթարի հետևանքով զինծառայողներ են մահացել
2018-11-07 16:17:22

Զինծառայողներ տեղափոխող ՊՆ մեքենան վթարի է ենթարկվել։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքի էջում հայտնել է, որ վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ՝ հրապարակելով զոհերի անունները:

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ

Հաջորդ հրապարակմամբ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է վիրավորների մասին տեղեկություններ: 

Վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը՝ հավելելով. նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ:

«Նոր տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Հովհաննիսյանը: