ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկնարկում է Դավոսի 49-րդ ամենամյա ֆորումը
2019-01-22 12:27:13

Այսօր Դավոսում իր աշխատանքն է սկսում համաշխարհային տնտեսական ֆորումը, որի նշանաբանն է «4:0․ Համաշխարհային ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում»:

Դավոսի ֆորումի երկարամյա ղեկավար Կլաուս Շվաբը խոսելով հրատապ խնդիրների ու մարտահրավերների մասին՝ նշել է, որ աշխարհը թևակոխում է համաշխարհային լուրջ անկայունության փուլ, որը տեխնոլոգիական խաթարումների և աշխարհաքաղաքական հզոր ուժերի վերափոխումների հետևանք է: «Մեզ անհրաժեշտ է բոլոր դերակատարների ներդրումն ու երևակայությունն առկա մարտահրավերների դիմագրավումը պատկերացնելու համար»,-ասել է նա:

Այս տարվա ֆորումին մասնակցում են բազմաթիվ պետությունների առաջնորդներ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Հայաստանը Դավոսում կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հրավիրված են նաև գործարար աշխարհի՝ խոշոր ընկերությունների և բանկերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, միջպետական կառույցների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, մտավորականներ։

Մի քանի երկրների առաջնորդներ այս տարի չեն մասնակցի ֆորումին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ամերիկյան պատվիրակության այցը Դավոս: Վաշինգտոնի ներկայացուցիչները Համաշխարհային տնտեսական համաժողովին չեն մասնակցի «շաթդաունի»՝ ԱՄՆ կառավարության գործունեության մասնակի կասեցման պատճառով:

Այս տարի Դավոս չի մեկնի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Brexit-ի հետ կապված հարցերը մեծ աշխատանք են պահանջում: Նա պետք է Brexit-ի հարցով նոր առաջարկ ներկայացնի, որը կքննարկվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումն անցկացվում է արդեն 49-րդ անգամ: Այն կտևի մինչև հունվարի 25-ը:

Տես նաև՝