ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թերեզա Մեյը Brexit-ի հարցում չի փոխել իր դիրքորոշումը
2019-01-22 13:20:36

Մեծ Բրիտանիայի վարչապետի երեկ խորհրդարանին ներկայացրած Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծն արդեն գնահատականի է արժանացել: Բրիտանական լրատվամիջոցները որևէ տարբերություն չեն տեսնում նախորդ և նոր ծրագրերի միջև:

Համայնքների պալատի նիստում իր ելույթի ժամանակ Թերեզա Մեյն ասել է՝ իր կարծիքով, Brexit-ի վերաբերյալ երկրորդ հանրաքվեի մասին առաջարկությունը չի հավաքի անհրաժեշտ ձայներ եւ ԵՄ-ից «փլուզումային» դուրս գալուց խուսափելու համար ամենաիրականանալի հնարավորությունը պայմանագրի օգտին քվեարկելն է։

Նա հայտարարել է, որ Brexit-ի ընթացքում պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է հետևել Հյուսիսային Իռլանդիայի խնդրի կարգավորմանը հանգեցրած 1998 թվականի Բելֆաստի համաձայնագրի դրույթներին` «թույլ չտալով կղզու երկու հատվածների միջև սահմանային հսկողության վերականգնումը»:

Բրիտանական խորհրդարանի անդամները դեռ կարող են ուղղումներ մտցել վարչապետի առաջարկում և այն քվեարկության դնել հունվարի 29-ին։ Թերեզա Մեյմ էլ խոստացել է այդ ժամանակը օգտագործել կուսակցությունների, նաև Բրյուսելի հետ բանակցելու համար։

Հունվարի 15-ին բրիտանական խորհրդարանը մերժել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած և Բյուսելի հետ բանակցած Բրեքզիթի նախագիծը: Բրիտանական խորհրդարանը տապալել էր Բրեքզիթի հարցով քվեարկությունը՝ 432 դեմ 202 կողմ ձայների հարաբերակցությամբ: