ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
2019-01-22 16:44:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու շվեյցարական Դավոսից` համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց հետո։ Դավոսյան համաժողովն անց է կացվում հունվարի 20-24-ը։

Ի դեպ, վարչապետ նշանակվելուց հետո, Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Ռուսաստան: