ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սուրգուտ-Մոսկվա ինքնաթիռի ուղևորն առևանգել է օդանավը
2019-01-22 16:58:56

Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Սուրգուտ-Մոսկվա չվերթը իրականացնող ինքնաթիռում. ուղևորներից մեկը փորձել է առևանգել ինքնաթիռը՝ պահանջելով ուղղություն վերցնել դեպի Աֆղանստան:

Արդյունքում Աերոֆլոտին պատկանող օդանավը վայրէջք է կատարել Խանտի-Մանսիյսկ քաղաքի օդանավակայանում: Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեն դեռևս չի մեկնաբանում լուրը, նշելով, որ իրականացվում է ստուգում:

Միաժամանակ ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին գրում է, որ տեղի ունեցածը խուլիգանություն է: РЕН ТВ-ին իր հերթին հայտնում է, որ պարզվել է նաև տղամարդու ինքնությունը՝ 41-ամյա Պավել Շ.-ն հոգեկան խնդիրներ ունի:

Ինքնաթիռը 70 ուղևորով Սուրգուտի օդանավակայանից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը 13-ին Մոսկվայում վայրէջքի ժամը 16.20 պետք է լիներ:

Flight Radar ծառայության տվյալներով, Խանտի-Մանսիյսկում Boeing-737-ը արտակարգ վայրէջք էր կատարել 14:18-ին: