ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Դավոսում
2019-01-22 23:01:46

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հունվարի 22-ին ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել, որը տևել է մեկ ու կես ժամ:

«Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մեկ ու կես ժամ տևած այդ հանդիպմանը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

«Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»,- գրել է ՀՀ վարչապետը: